• Latest news

Անհրաժե՞շտ է արդյոք Հայաստանում հակածխախոտային օրինագծում տուգանքների չափերի վերանայումը

22 մարտի, 2018  15:10

Հասարակական վայրերում ծխելու համար խոշոր տուգանքները պարզապես անհրաժեշտ են, եւ դրանց չափերը վերանայելու հատուկ անհրաժեշտություն չկա, կարծում է առողջապահության կազմակերպիչ, «Երեւան ՄԻԲՍ» ընկերության ղեկավար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ խոշոր տուգանքների ամբողջ իմաստն այն է, որ օրենքի խախտումները կանխվեն, այսինքն՝ որ մարդիկ հասարակական վայրերում չծխեն եւ մյուս մարդկանց առողջությունը վտանգի չենթարկեն: Իսկ եթե տուգանքները փոքր լինեն (օրինակ՝ 5000-10 000 դրամ) եւ մարդկանց համար վճարելը դժվարություն չներկայացնի, օրենքը հաճախակի կխախտվի՝ ծխողներն իրենց համար «կգնեն» օրենքը խախտելու հնարավորությունն ու իրավունքը:

Արսեն Թորոսյանը շեշտեց, որ ծխելու դեպքում օրենքը «պատահաբար» խախտելու հավանականությունը, այսինքն՝ չթույլատրված վայրում ծխելը գրեթե զրոյական է: Ավելին՝ եթե մարդը չիմանալով, որ կոնկրետ վայրում ծխելն արգելված է, պատահաբար ծխի, բայց ծխախոտն արագ հանգցնի շրջապատողների առաջին իսկ պահանջով, նրան հազիվ թե տուգանեն:

Մասնագետի կարծիքով՝ հասարակական վայրերում ծխելու համար տուգանքները պետք է բարձր լինեն. եթե ոչ ներկայիս օրինագծով առաջարկված 250 հազար դրամ, ապա ոչ էլ 5 հազար դրամ. պետք է այնպիսի տուգանքներ լինեն, որ մարդկանց մեծ մասի համար իսկապես դժվար ու ոչ ձեռնտու լինի դա վճարելը: Միայն այդ դեպքում օրենքը կգործի եւ հասարակական վայրերում կդադարեն ծխել:

Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագիծը, որի համաձայն առաջարկվում է սահմանել հետեւյալ տուգանքները.

  • Տրանսպորտի բոլոր տեսակներում (այդ թվում՝ օդային, ջրային, էլեկտրական, երկաթուղային), ինչպես նաեւ ավտոբուսի կանգառներում, կայարաններում եւ օդանավակայաններում (բացի այդ նպատակով հատուկ աձանձնացված վայրերից) ծխելու համար սահմանվում է 100 հազար դրամի տուգանք: Երեք ամսվա ընթացքում նույն գործողությունը երկրորդ անգամ կատարելու դեպքում՝ 200 հազար դրամ:
  • Ուղեւորատար տրանսպորտի վարորդները փոխադրամիջոցում ծխելու համար կտուգանվեն 50 հազար դրամով:
  • Հասարակական վայրերում եւ փակ հաստատություններում ծխելու արգելքի խախտման համար նախատեսվում է տուգանել 250 հազար դրամով: Երեք ամսվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում՝ 500 հազար դրամով:
  • Հաստատությունների ղեկավարները, որոնք տեսանելի վայրում չեն տեղադրի ծխելու արգելման մասին հայտարարությունները, կտուգանվեն 100 հազար դրամով:
  • Փակ հաստատություններում ծխելու արգելքին չհետեւելու համար ղեկավարները կտուգանվեն 500 հազար դրամով: Երեք ամսվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում տուգանքը կկրկնապատկվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է