• Latest news

ՀԲ աջակցությամբ ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգը կշարունակվի եւս 3 տարի

4 ապրիլի, 2018  16:06

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ընդունել է առաքելության այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առողջապահական թիմին` նորանշանակ ղեկավար Ադաննա Ճուկվումայի (առողջապահական ոլորտի մասնագետ) գլխավորությամբ։ Թիմի կազմում էին  գործառնությունների ավագ պատասխանատու Ջոհան Անգերսը, ծրագրի օգնական Գաբրիել Ֆրանսիսը եւ առողջապահական հարցերով խորհրդատու Մարիաննա Կոշկակարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի համաձայնագրի փոփոխությունը, որը ստորագրման փուլում է։ Համաձայն փոփոխության Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագիրը կշարունակվի հաջորդող երեք տարվա ընթացքում։ Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում եւ Վայոց Ձորի մարզում կկառուցվեն բժշկական նոր կենտրոններ, որոնք կհագեցվեն բժշկական սարքավորումներով ու կահույքով:

Համաշխարհային բանկի առողջապահական թիմի հետ Լեւոն Ալթունյանը քննարկել է ծրագրի շրջանակներում շահագործման հանձնված ՀՀ ԱՆ «Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» զարգացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարի վերահսկողության ներքո, ինչպես նաեւ էլեկտրոնային առողջապահության համակարգի եւ կլինիկական ուղեցույցների ու գործելակարգերի ներդրմանը վերաբերող հարցերը` դիտարկելով Համաշխարհային բանկի կողմից հնարավոր աջակցության տարբերակները:

Հանդիպմանը մասնակցել  են  ՀՀ ԱՆ ԱԾԻԳ տնօրեն Արայիկ Բաղրյանը եւ ՀՀ ԱՆ աշխակազմի Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Անի Հարությունյանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է