• Latest news

Ծխելը կաթվածի վտանգը կրկնակի մեծացնում է

20 ապրիլի, 2018  20:59

Ծխելը զգալի չափով ազդում է կաթվածի առաջացման հավանականության վրա, պարզել են Բալթիմորի Մերիլենդի ինստիտուտի մասնագետները:

Հետազոտությանը մասնակցելու համար մասնագետները հրավիրել են ավելի քան 1000 տղամարդու, որոնցից 615-ը նախկինում կաթված էր տարել, իսկ 530-ը այս խնդրին երբեք չէր առնչվել: Գիտնականները նաեւ տղամարդկանցից յուրաքանչյուրից հետաքրքրվել են՝ ծխում են արդյոք, եւ եթե ոչ, ապա անցյալում արդյոք ծխախոտային արտադրանք օգտագործել են:

Ծխողների շրջանում կաթվածի հավանականությունը միջինը 88 տոկոսով մեծ էր, քան նրանց շրջանում, ովքեր երբեք չէին ծխել: Ըստ որում՝ մասնագետները ուշադրություն են դարձրել, որ հավանականության մեծացումը մեծապես կախված էր ծխելու «ինտենսիվությունից»՝ նրանց շրջանում, ովքեր օրական ոչ պակաս 11 ծխախոտ էին ծխում, կաթվածի հավանականությունը 46 տոկոսով մեծանում էր, իսկ այն մարդկանց շրջանում, ովքեր օրական 2 տուփ կամ ավելին էին ծխում, այն բարձր էր գրեթե 5 անգամ:

Գիտնականները նշում են, որ ի տարբերություն համանման մի քանի այլ հետազոտությունների հեղինակների, իրենք չեն կատարել այնպիսի գործոնների «ուղղումներ», ինչպիսին են մասնակիցների կողմից ալկոհոլի օգտագործումը կամ նրանց ֆիզիկական ակտիվությունը: Ամեն դեպքում, մասնագետները հակված են կարծելու, որ չնայած դրան, իրենց ստացած արդյունքներն իրականությանը համապատասխանում են:

Հետազոտողների խոսքով՝ իրենք ցանկացել են իրենց աշխատանքով մարդկանց, հատկապես երիտասարդներին կոչ անել ամբողջությամբ հրաժարվել ծխախոտային արտադրանքի օգտագործումից: Արդյունքները միեւնույն ժամանակ ցույց են տվել, որ նունիսկ ծխախոտի թվի կրճատումը կարող է դրական էֆեկտ ունենալ, թեկուզ առավել արդյունավետ է համարվում այդ թիվը զրոյի հասցնելը:

Գիտական հետազոտությունը հրապարակվել է Stroke ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել