• Latest news

Ալկոհոլի օրական ընդամենը մեկ չափաբաժինը մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը

24 ապրիլի, 2018  18:29

Օրական նույնիսկ մեկ ալկոհոլային ըմպելիքը մեծացնում է բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման վտանգը, պարզել են ԱՄՆ-ից հետազոտողները: Այս մասին նրանք հայտնել են Microbiome ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 55-87 տարեկան 1044 կամավոր: Նրանցից 270-ը ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործել, 614-ը չափավոր է խմել, իսկ 160-ը ալկոհոլը չարաշահել է: Նրանց բերանի խոռոչի միկրոֆլորայի հետազոտությունը ցույց է տվել, որ մասնակիցները որքան շատ են խմել, այնքան նրանց բերանում հիվանդածին բակտերիաներն ավելի մեծաթիվ են եղել, որոնք առաջացրել են լնդերի հիվանդություններ եւ ոչնչացրել են օգտակար բակտերիաները:

Ալկոհոլի օգտագործումը նվազեցրել է նաեւ լնդերի առողջության համար օգտակար լակտոբացիլների քանակությունը: Միկրոբիոմում համանման փոփոխությունները վերջնարդյունքում կարող են բերել բերանի խոռոչի եւ մարսողության օրգանների քաղցկեղի, կարծում են հետազոտության հեղինակները:

Հետազոտողներն այս փաստը բացատրում են այն երեւույթով, որ ալկոհոլային խմիչքներում պարունակվող թթուները բերանի խոռոչը թշնամական են դարձնում որոշակի բակտերիաների զարգացման համար: Ալկոհոլը նաեւ նպաստում է ալկոհոլի տարրալուծման վնասակար կողմնակի արտադրանքի կուտակմանը, այդ թվում՝ քիմիական նյութերի, որոնք կոչվում են ացետալդեհիդներ եւ բերանում ծխախոտի ծխի վնասակար տոքսինների հետ արտադրվում են որոշ բակտերիաների կողմից:

«Մեր հետազոտությունը հստակ ապացուցում է, որ ալկոհոլի օգտագործումը վատ է անդրադառնում բերանի մեջ մանրէների առողջ հավասարակշռության պահպանման վրա եւ կարող է օգնել բացատրել, թե ինչու է ալկոհոլի օգտագործումը, ինչպես եւ ծխելը, բերում բակտերիալ փոփոխությունների, որոնք կարող են քաղցկեղ եւ քրոնիկական հիվանդություններ առաջացնել»,- ասել է Նյու Յորքի համալսարանից ավագ հետազոտող, համաճարակաբան Ջյուինգ Անը:

Այնուհետեւ գիտնականները պատրաստվում են պարզել, թե ինչի հաշվին է ալկոհոլը բերանի միկրոֆլորայում փոփոխություններ առաջացնում՝ ոչնչացնո՞ւմ է արդյոք օգտակար բակտերիաները, թե՞ վատերի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում: Առայժմ նաեւ հայտնի չէ՝ ալկոհոլից հրաժարվելն արդյոք օգնո՞ւմ է միկրոֆլորայի վերականգնմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել