• Latest news

Արյունը հեղուկացնող դեղամիջոցը կարող է օգնել ԹՔՕՀ-ի դեմ պայքարում

17 մայիսի, 2018  13:11

Արյան հեղուկացման համար գործածվող գեպարին  դեղամիջոցը կարող է օգնել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարում։ Այս մասին հայտնում էն University of Portsmouth համալսարանի գիտնականները։

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը շատ տարածված է աշխարհում, այդ հիվանդության առաջացման հիմնական պատճառը ծխելն է։ ԹՔՕՀ-ի դեպքում շնչառական ուղիներում առաջանում է  բորբոքում ու գոյանում է չափից շատ լորձ, ինչը զգալիորեն նեղացնում է բացվածքը ու թույլ չի տալիս օդ շնչել։

Բրիտանացի գիտնականները մշակել են ԹՔՕՀ բուժման նոր մեթոդաբանություն՝ նրանք ԹՔՕՀ տառապող 40 կամավորներին առաջարկել են երեք շաբաթվա ընթացքում աէրոզոլի տեսքով գեպարին շնչել։ Պարզվել է, որ նման թերապիայի շնորհիվ կամավորների թոքերի ֆունկցիան մոտ 10 տոկոսով լավացել է։  

Գեպարինը սովորաբար օգտագործում են ներարկումների տեսքով՝ արյունը հեղուկացնելու համար։ Սակայն մասնագետները պարզել են, որ աէրոզոլային գեպարինի մանր մասնիկները նվազեցնում են լորձի քանակը շնչառական ուղիներում ու տեղական հակաբորբոքային էֆեկտ ունեն։

Ճիշտ է, դեռ հայտնի չէ, թե հատկապես ինչպես է պետք գործածել գեպարինը ԹՔՕՀ-ն  բուժելու համար ու արդյոք հիվանդները  պետք է ամեն օր գործածեն աէրոզոլը, թե՞ միայն հիվանդության սրման ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է