• Latest news

Առաջին մահը վեյփի պատճառով․ պայթած էլեկտրոնային ծխախոտը սպանել է այն ծխող տղամարդուն

19 մայիսի, 2018  13:35

ԱՄՆ-ում գրանցվել է վեյփի պատճառով մահվան առաջին դեպքը՝ պայթած էլեկտրոնային ծխախոտը սպանել է 38-ամյա Թոլմաջ Դ’ Էլիին ՝ Ֆլորիդայից։ Ծխելու ընթացքում վեյփի պայթյունի հետեւանքով տղամարդը ստացել է մարմնի 80 տոկոսի այրվածք, նաեւ գանգի ծանր վնասվածքներ։ Պայթյունը նաեւ հրդեհի պատճառ է դարձել տղամարդու բնակարանում։ 

«Մահվան պատճառն է դարձել գանգի մեջ երկու մետաղական առարկաների՝ այսինքն էլեկտրոնային ծխախոտի մասերի ներթափանցումը», - ասվում է ոստիկանական հաշվետվության մեջ։ 

Վեյփը, ինչպես պարզվել է հետաքննության ժամանակ, արտադրվել էր ֆիլիպինյան Smok-E Mountain ընկերության կողմից։ ԱՄՆ-ում արդեն գրանցվել էին էլեկտրոնային ծխախոտի պայթյունի դեպքեր, այդ թվում հրկզիման պատճառ դարձած։ 2009-2016 թթ․ հրշեջ ծառայությունները հայտնել են ծխելու հետ կապված 195 միջադեպերի մասին։ Սակայն սա ԱՄՆ-ում առաջին մահվան դեպքն էր վեյփի պատճառով։ 

Հիշեցնենք, որ նույնիսկ չպայթող վեյփերը վտանգավոր են մարդու առողջության համար՝ ըստ վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքների, էլեկտրոնային ծխախոտի գոլորշին պարունակում է մեծ քանակությամ կապարի ու այլ ծանր մետաղների ինոններ, վեյփերի որոշ արոմատիզատորներ սպանում են իմունային բջիջները, ավելին՝ վեյփերի ծուխը վնասում է ԴՆԹ-ն ու կարող է բարձրացնել քաղցկեղով հիվանդացության հավանականությունը, ինչպես եւ սովորական ծխախոտը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել