• Latest news

Ավելորդ քաշը կարող է օգտակար լինել․ հետազոտություն

25 մայիսի, 2018  20:35

Ավելորդ քաշով հիվանդները, որոնք հիվանդանոցում են հայտնվում որևէ ինֆեկցիոն հիվանդության պատճառով, ապաքինվելու կրկնակի շատ շանս ունեն, քան ճարպակալումով չտառապողները։ Նման եզրակացության են հանգել դանիացի գիտնականները՝ բժիշկ Սիգրիդ Գրիբսհոլթի ղեկավարությամբ՝ Օրխուսի համալսարանին առընթեր կլինիկական համաճարակաբանական բաժնից։

Վիեննայում ճարպակալման խնդիրներին նվիրված եվրոպական համագումարում ներկայացված հետազոտության համար բժիշկներն ուսումնասիրել են ավելի քան 18 հազար դանիացիների տվյալներ, որոնք 2011-2015 թթ․հոսպիտալացվել էին շտապ բուժօգնության կամ վիրահատական պրոցեդուրաների համար։

Ուսումնասիրելով հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 90 օրվա ընթացքում մահվան դեպքերը՝ նրանք հայտնաբերել են, որ ավելորդ քաշով հիվանդների դեպքում մահանալու հավանականությունը 40 տոկոսով քիչ էր, քան նորմալ քաշով հիվանդների դեպքում։ Իսկ ճարպակալումով տառապողների դեպքում այդ ցուցանիշը տատանվում էր մինչև 50 տոկոս։

Միտումը պահպանվել է նաև տարբեր հարակից գործոնների դեպքում, ինչպիսիք են ծխելը, քաշի վերջին փոփոխությունները, կամ այլ հիվանդությունների առկայությունը։

Բժիշկ Գրիբսհոլթը The Independent  պարբերականին պատմել է նման արդյունքների հնարավոր պատճառների մասին։

«Հնարավոր է, որ ճարպակալումով հիվանդների մոտ էներգիայի ավելի մեծ պաշարներ կան, որոնք կարող են օգտակար լինել սուր հիվանդությունների դեպքում։ Բացի դրանից՝ ճարպակալումը կապակցված է իմունային համակարգի քրոնիկ ստիմուլյացիայի հետ, ինչը նույնպես կարող է օգտակար լինել սուր հիվանդությունների դեպքում»,- հայտնել է նա։

Հետազոտողներն այդ ֆենոմենը անվանում են «ճարպակալման պարադոքս», որի էությունն այն է, որ որոշ հիվանդությունների դեպքում գեր մարդիկ ողջ մնալու ավելի մեծ շանսեր ունեն, քան նորմալ քաշով մարդիկ։

Պարբերականը մեջբերում է վերջերս ներկայացված ևս մեկ հետազոտության տվյալները։ Տայբեյի բժշկական համալսարանին առընթեր հիվանդանոցի ու Թեխասի Ջոն Փիթերի անվան հիվանդանոցի բժիշկները ուսումնասիրել էին հազարավոր ամերիկյան հիվանդանոցների հիվանդների տվյալները։

Պարզվել է, որ ավելորդ քաշով հիվանդները 29 ու 22 տոկոսով բարձր շանսեր ունեին հաղթահարել պնևմոնիան, քան նրանք, ովքեր ճարպակալումով չեն տառապում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է