• Latest news

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի 3 վաղ ախտանշաններ

27 մայիսի, 2018  11:46

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հիմնականում իրեն զգացնել է տալիս շատ ուշ, ինչն անկասկած բացասաբար է ազդում դրա բուժման ու արդյունքների վրա։

Բրիտանական Cancer Research ամսագրի տվյալներով՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հստակ պատճառը դեռ մասնագետներին հայտնի չէ, սակայն կան գործոններ, որոնք զգալիորեն բարձրացնում են այդ հիվանդության առաջացման վտանգը։ Նման գործոններ են համարվում ծխելը, ոգելիցի չարաշահումը, սխալ սնունդը (ճարպոտ, տապակած, արհեստական հավելանյութեր պարունակող սննդի չարաշահումը), ճարպակալումը, նաեւ հիվանդության ընտանեկան պատմությունը։

Ի՞նչ ախտանշանների դեպքում է պետք զգուշանալ ու դիմել բժշկի

1Ցավեր մեջքի մասում կամ ստամոքսում

Մեջքի մասում կամ ստամոքսում առանց որեւէ տեսանելի պատճառի ցավերը, որոնք մեկ հայտնվում են, մեկ անհետանում, կարող են լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտանշան։ Նման ցավերը կարող են հայտնվել  պառկած դիրքում կամ ուտելուց հետո ու եթե դրանք որոշ ժամանակ անց չեն անցնում, ցանկալի է դիմել բժշկի։

2Քաշի անսպասելի կորուստ

Եթե մարդը չի փորձում նիհարել, բայց անսպասելիորեն ու կտրուկ քաշ է կորցնում,  դա  նույնպես զգուշանալու առիթ է։ Այդ ախտանշանը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի , դիաբետի, ու քաղցկեղի այլ տեսակների մասին։

3Մեզի գույնի փոփոխություն

Որոշ դեպքերում մեզի գույնի փոփոխությունը նույնպես կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին։ Նման դեպքում մեզը կարող է դառնալ մուգ դեղին կամ նարնջագույն, նաեւ կարող է նկատվել մաշկի գունատություն, ոչնչով չպայմանավորված քոր։

Քանի որ թվարկված ախտանշանները բնորոշ  են նաեւ այլ հիվանդությունների, դրանց առկայության դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ ու հետազոտվել՝ միայն այդպես է հնարավոր պարզել այդ ախտանշանների իսկական պատճառը, իսկ լուրջ հիվանդության դեպքում հայտնաբերել այն վաղ փուլում, երբ բուժումն առավել արդյունավետ է ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել