• Latest news

Ծխախոտի ծուխը վնասում է մկանները․ հետազոտություն

28 մայիսի, 2018  11:53

Օրգանների ու համակարգերի վրա ծխելու կործանարար ազդեցության մասին վաղուց է հայտնի։ Նոր հետազոտությունը, որը հրապարակվել  է Journal of Physiology ամսագրում, ցույց է տվել, որ ծխախոտի ծուխը վտանգավոր է մկանների համար։

University of California, Universidade Federaldo Rio de Janeiro եւ Kōchi University համալսարանների գիտնականները պարզել են, որ ծխախոտի ծխի բաղադրիչները հանգեցնում են մկանների վնասմանը՝ նվազեցնելով արյունատար անոթների քանակը, որոնցով թթվածինն ու սննդարար նյութերը մատակարարվում են ոտքերի մկաններ։

Ծխողներից շատերն են նկատել, որ մարզումներն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունները դժվար են հաղթահարում, բայց համարվում էր, որ ծխելը մկանային թուլության է հանգեցնում թոքերում բորբոքումների ու կործանարար պրոցեսների պատճառով, որոնք սկսվում են ծխի հետեւանքով։ Ավելի վաղ հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ ծխախոտի ծուխը նեղացնում է զարկերակները՝ դրանով իսկ նվազեցնելով դեպի սիրտ արյան հոսքը, դժվարացնելով ֆիզիկական ակտիվությունն ու սահմանափակելով մկաններ աճեցնելու ունակությունը։

Նոր հետազոտության մեջ առաջին անգամ ցուցադրվել է մկանների վրա ծխելու անմիջական ազդեցությունը։ Փորձի համար նրանք գործածել են մկների, որոնք ութ շաբաթվա ընթացքում ստացել են ծխախոտի  ծուխը ինհալյացիաների կամ էլ ներարկումների միջոցով։

Հետազոտողների թիմը հայտնաբերել է, որ ծխի ազդեցությանը ենթարկվող մկների ծնկային մկանային մանրաթելերի հանդեպ մազանոթների հարաբերակցությունը նվազել էր 34 տոկոսով։ Հոգնածության հանդեպ դիմացկունությունը նրանց մոտ նույնպես   նվազել էր՝ 43 տոկոսով, ինչը նշանակում է արագ թուլացում ու մկանացավ։

Մազանոթները օրգանիզմի ամենափոքր արյունատար անոթներն են։ Մազանոթային մանրաթելերի մեծ քանակությունը թույլ է տալիս, որ արյունն ավելի լիարժեք ներթափանցի մկանային հյուսվածքի մեջ։

Այսպիսով, ծխախոտի ծուխը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, անմիջականորեն վնասում է մկանները, նվազեցնելով դրանց մեջ արյունատար անոթների քանակը, նվազեցնելով արյան հոսքի արագությունը, դրանց զրկելով թթվածնից ու սննդարար նյութերից։ Մկանների թուլությունը նվազեցնում է ֆիզիկական ակտիվության մակարդակը, ինչն էլ իր հերթին շաքարային դիաբետի ու թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության գործոն է։

Գիտնականները դեռ չեն պարզել, թե ծխախոտի ծխի մեջ պարունակվող մոտ 4000 քիմիական նյութերից որն է պատասխանատու մկանների վնասման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է