• Latest news

«Իմ կինը շատ է ուզում հայկական խորոված փորձել». Թոմ Քաթինան Հայաստան է ժամանել

31 մայիսի, 2018  19:21

«Ես այնքան ուրախ եմ, որ այստեղ եմ վերադարձել, դա իսկապես հրաշալի է». այս խոսքերով «Ավրորայի» մրցանակակիր, Սուդանում աշխատող բժիշկ Թոմ Քաթինան հայտնվեց իրեն դիմավորող լրագրողների, Ավրորայի կամավորների եւ բժիշկների առջեւ, ովքեր անցյալ տարի իր փոխարեն աշխատեցին «Գթասրտության մայր» հոսպիտալում:

Այս տարի Թոմը մենակ չէ Հայաստան ժամանել: Նրան ուղեկցում է կինը՝ Նասիման, որին նա վերադառնալուց հետո շատ է պատմել Հայաստանի եւ իհարկե հայկական խոհանոցի մասին:

«Ես շատ եմ կարոտել հայկական մսով ուտեստները», - խոստովանել է Քաթինան: – «Իմ կինը շատ է ուզում փորձել խորովածը: Ես մի ամբողջ տարի նրան պատմում էի, թե ինչ համեղ են այստեղ ուտելիքները: Կարծում եմ, նա այստեղ մոտ 30 կիլոգրամով կգիրիանա»:

Այցի ընթացքում Քաթինան մտադիր է կնոջ հետ ճանապարհորդել Հայաստանով եւ մեկնել նաեւ Արցախ: Նրա խոսքով, այս երկրի մասին նա շատ է լսել եւ այժմ ցանկանում է սեփական աչքերով տեսնել այն եւ ցույց տալ կնոջը: Հունիսի 8-10-ը նա կմասնակցի «Ավրորա» – 2018 մրցանակաբաշխության արարողությանը եւ դրան նվիրված միջոցառումներին:

Լրագրողների հետ զրույցում Թոմ Քաթինան նշել է, որ Ավրորայից ստացած գումարը բաժանել է 3 փոքր բարեգործական կազմակերպություններրի միջեւ, որոնք օգնում են իր հիվանդանոցին եւ աշխատում են ամբողջ Աֆրիկայով մի շարք նախագծերի ուղղությամբ:

«Ես ընտրել եմ այդ կազմակերպությունները, որովհետև դրանք փողը արդյունավետ են օգտագործում։ Դրանք մեծ կազմակերպություններ չեն, նրանք չեն վատնում գումարը զվարճանքի վրա, նրանք օգնում են մարդկանց տեղերում: Ես գոհ եմ, թե ինչպես են նրանք ծախսել գումարները», - նշել է նա։

Սուդանի «Գթասրտության մայր» հոսպիտալում, որտեղ աշխատում է Թոմ Քաթինան, դեռ մեծ փոփոխություններ չեն կատարվել. 2017-ին մինչ Քաթինայի Հայաստան այցելելը, ռենտգենի համար նոր սարք էին գնել, իսկ վերջերս նոր գեներատոր են գնել՝ հնի փոխարեն, որը վնասվել էր ջրհեղեղից:

«Անցայլ տարի մենք ֆինանսական խնդիրներ ունեինք, բայց ընկերների եւ բարեգործների աջակցության շնորհիվ մենք շարունակում ենք աշխատել եւ հոգ տանել հիվանդների մասին: Մենք կշարունակենք առաջ գնալ բազմաթիվ մարդկանց աջակցության շնորհիվ», - ասել է Քաթինան:

Հիշեցնենք, որ 2017թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքի կաթոլիկ միսիոներն է: Լինելով միակ մշտական բժիշկը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում, փրկել է հազարավոր կյանքեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել