• Latest news

Եթե Փաշինյանը ծխեր, այդքան չէր կարողանա քայլել եւ նոր Հայաստան չէինք ունենա. «անծուխ» ակցիա ՝ Երեւանում (ֆոտո)

31 մայիսի, 2018  21:25

Եթե Նիկոլ Փաշինյանը ծխեր, այդքան չէր կարողանա քայլել եւ նոր Հայաստան չէինք ունենա: Այս մասին առանց Ծխախոտի օրվան (մայիսի 31) եւ Երեխաների պաշտպանության օրվան (հունիսի 1) նվիրված միջոցառմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ այս արտահայտությունն այսօր հաղորդումներից մեկի ժամանակ արեց դերասան Սերգեյ Դանիելյանը եւ նա այժմ ուղղակի մեջբերում է այն:

Նախարարը նշեց, որ այսօրվա օրը շատ կարեւոր է այն համատեքստում, որ մենք ուզում ենք առողջ հասարակություն, առողջ երեխաներ, առանց ծխի օդ ունենանք: «Մեր կողմից մենք ամեն ինչ կանենք դրա համար. եւ օրենսդրական եւ կրթական եւ մշակութային մակարդակներում, ինչպես նաեւ սեփական օրինակով», - ասաց նա:

«Եղիր տեղեկացված» ՀԿ ղեկավար Արուսիկ Մկրտչյանը (DJ Վակցիան), նշեց, որ այս տարի նրանք որոշել են հասարակությանը տեղեկացնել  երկրորդային ծխի վնասի մասին, այն մասին, թե ինչպես է այն վնասում երեխաներին:

«Ծխի 80 տոկոսը անտեսանելի է եւ մենք չենք մտածում այն մասին, թե ինչ վնաս է ծուխը հասցնում երեխաներին: Նրանց մոտ կարող  են շնչառական համակարգի հետ կապված տարբեր խնդիրներ առաջանալ, իսկ նորածինների մոտ անգամ հանկարծակի մահ», - ասաց նա: Հետեւաբար, նրա խոսքով, այս տարի որոշում է ընդունվել  երեխաների պաշտպանության վրա կենտրոնանալ եւ միասին նշել այս երկու օրերը:

Շարլ Ազնավուրի հրապարակում միջոցառման կազմակերպիչները Երեւանի հայտնի վայրերի պատկերներով պաննո էին դրել եւ երեխաները ներկեցին այն: Գաղափարը երեւանցիների սիրելի վայրերն առանց ծխի ներկայացնելն էր: Այս նկարն այնուհետ կտեղափոխվի ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ:

Ակցիայի մասնակիցներին տարբեր գրություններով շապիկներ էին բաժանել, դրանցից մեկը նախազգուշացնում էր, որ ծխախոտը վնասում է սիրտը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե շապիկները վախեցնում են, Արուսիկ Մկրտչյանն ասաց, որ դրանք չեն վախեցնում, այլ ճշմարտությունն են ասում: Ծխախոտն իրականում առաջին հերթին վնասում է սրտանոթային համակարգին:

Չնայած նրան, որ շապիկները փոքր չափերի էին (դրանք նախատեսված էին երեխաների համար), նախարար Արսեն Թորոսյանը թեեւ դժվարությամբ, բայց հագավ դրանցից մեկը, որպեսզի լուսանկարվի ակցիայի մասնակիցների հետ:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Եգոր Զայցեւը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱՆ-ի գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը եւ ուրիշներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է