• Latest news

Ամերիկացի բժիշկը կնոջ մոտ քաղցկեղ է ախտորոշել՝ տեսնելով նրան հեռուստաշոուի ժամանակ (ֆոտո)

9 հունիսի, 2018  21:30

Լավ տեսողությունը եւ բժշկի գերազանց պրոֆեսիոնալ արձագանքը օգնել են  հեռուստաշոուի ժամանակ կնոջ մոտ քաղցկեղ ախտորոշել: Բժիշկը HGTV հեռուստաալիքի «Beachfront Bargain Hunt» հաղորդման  մասնակցի պարանոցին  կասկածելի անհամաչափություն է նկատել եւ փորձել սոցիալական ցանցերի միջոցով դրան ուշադրություն հրավիրել:

Նյու Յորքից բժիշկ, վիրաբույժ օտորինոլարինգոլոգ Էրիխ Վոյգթը պարզապես դիտում էր շոուն, երբ մասնակից կնոջ պարանոցին փոքր գոյացություն է նկատել: Նրա խոսքով՝ այս դեպքում միայն փորձառու բժիշկը կարող էր հասկանալ, որ դա քաղցկեղի ուռուցքի հատկանիշ է եւ հատուկ ուշադրության կարիք ունի:

«Ես նկատեցի, որ նրա պարանոցին ուռած հատված կա, իսկ ես հենց այդ ոլորտի մասնագետ եմ»,- ABC News-ի հետ հարցազրույցում ասել է բժիշկը:

Վոյգթը միանգամից հասկացել է, որ դա կարող է շատ լուրջ լինել, իսկ կինը պետք է բժշկի մոտ հետազոտվի: Բայց նա պատկերացում չուներ, թե ով է այդ կինը, իսկ հաղորդման ժամանակ անգամ նրա ազգանունը չէր հիշատակվել:

Արդյունքում Վոյգթը Facebook-ի միջոցով դիմել է իր ընկերներին: Նա կնոջ մասնակցությամբ հաղորդման տեսագրությունից մի հատված է հրապարակել՝ ընկերներին խնդրելով օգնել կապ հաստատել նրա հետ:

«Ես նայում եմ հեռուստաշոուն եւ հանկարծ նկատում եմ, որ այդ կնոջ մոտ վահանաձեւ գեղձի ձախ հատվածը ուռած է: Նրան ուլտրաձայնային հետազոտություն եւ բիոպսիա է պետք: Հետաքրքիր է՝ գիտի՞ նա այդ մասին եւ հույս ունի, որ դա բարորա՞կ ուռուցք է» - Facebook-ի էջում գրել էր նա:

Ի վերջո, սոցցանցի օգնությամբ նա կարողացել է կապվել 32-ամյա Նիքոլ Մաքգինեսի  հետ, ով Հյուսիսային Կարոլինիայի Հեւլոքից էր: Նա դիմել է մասնագետի, եւ պարզվել է, որ վահանաձեւ գեղձի քաղցկեղ ունի:

«Իմ կարծիքով՝ սա ուղղակի հրաշք է, որ նա հեռուստացույցով տեսավ իմ ուռուցքը: Ես չեմ կարող ասել, թե որքան շնորհակալ եմ նրան»,- ABC News-ին ասել է կինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել