ԱՆ պարզաբանումը 5 ամսական երեխայի մահվան կապակցությամբ

13 հունիսի, 2018  18:05

Հունիսի 7-ին Երևանում մահացած երեխայի ծնողները հանդիպել են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ և ներկայացրել իրենց դժգոհությունները: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Փոխնախարարը, առողջապահության նախարարության և նախարարի անունից խորին ցավակցություն հայտնելով, համապատասխան ծառայություններին հանձնարարել է իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրել բժշկական հաստատություններում երեխայի վարման հետ կապված հարցերը՝ ներառյալ հղիության և ծննդաբերության ընթացքը և հետագա բժշկական հսկողությունը:

Միաժամանակ, ծնողներին փաստվել է, որ, համաձայն գործող օրենսդրության, իրավապահ մարմինների կողմից ընթանում է նախաքննություն, իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, որոնց արդյունքները չափազանց կարևոր են երեխայի մահվան հետ կապված բոլոր հանգամանքները և պատճառահետևանքային կապերը բացահայտելու, իրականացված բուժօգնության լիարժեքությունը գնահատելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արաբկիր» ԲՀ-ի վերակենդանացման բաժանմունքում 5 ամսական երեխայի մահվան կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երեխան հունիսի 5-ին Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» պոլիկլինիկայում ստացել է հերթական պլանային պատվաստումների երկրորդ դեղաչափը: Պատվաստումից հետո, ինչպես նախորդ պատվաստումների դեպքում, երեխայի մոտ անհանգստացնող հետպատվաստումային երևույթներ չեն դիտվել:

Հունիսի 7-ին երեխայի մոտ նկատվել է անհանգստություն, ծնողները դիմել են «Հերացի» պոլիկլինիկա, որտեղ ախտորոշվել է ականջի բորբոքում, նշանակվել է բուժում և հրավիրվել է պոլիկլինիկա՝ 1 օր հետո: Սակայն երեխայի անհանգիստ վիճակը շարունակվել է, որի կապակցությամբ ծնողները դիմել են «Արաբկիր» ԲՀ, որտեղ և երեխան մահացել է: Երեխայի նախնական կլինիկական ախտորոշումն է «Ագոնալ վիճակ, սուր սիրտ-անոթային անբավարարություն, սուր միոկարդիտ, շնչական անբավարարություն II°-III°», իսկ ըստ մահվան փաստը վկայող բժշկական փաստաթղթի՝ նաև «սրտի զարգացման բնածին արատ»։

Երեխայի մահվան պատճառների պարզաբանման նպատակով փորձագիտական հանձնաժողովի կողմից իրականացվում են բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն, իսկ մասնագիտական կառույցի կողմից՝ համապատասխան դատաբժշկական հետազոտություններ։

Ըստ ոստիկանության` երեխան ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է ընդունվել հունիսի 7-ին, 16:15-ին, իսկ ժամը 18:20-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ նույն օրը, ժամը 17:50-ին երեխան մահացել է:

Նշենք նաեւ, որ երեխայի հայրը՝ Նարեկ Գրիգորյանը, երեխայի մահվան մեջ մեղադրում է «Հերացի» պոլիկլինիկայի բժիշկներին, որտեղ երեխան հաշվառված էր։ Նա պնդում է, որ երեխան բնածին արատ չի ունեցել։ 

Նա բնածին արատ չի ունեցել. Հայրը 5-ամսական աղջկա մահվան մեղավոր է համարում անուշադիր բժիշկներին

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի