• Latest news

«Նորք-Մարաշ» ԲԿ-ն եւս կնվազեցնի ստենտավորման գները. Լիդա Մուրադյան

19 հունիսի, 2018  18:50

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը եւս նախատեսում է կրճատել սրտի ստենտավորման վիարահատության արժեքը: «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Լիդա Մուրադյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գները կկրճատվեն ընթացիկ տարվա հուլիսի 1-ից: Այսօրվա դրությամբ մեկ դեղապատված ստենտի տեղադրման արժեքը 1.1 մլն դրամ է, երկու դեղապատ ստենտի արժեքը` 1.6 մլն դրամ, երեք ստենտինը` 2.1 մլն դրամ: Այս գները համաձայնեցվել են Հայաստանի առողջապահության նախարարության հետ 2017 թվականին:

Ըստ Մուրադյանի՝ հիվանդանոցում ստենտավորման համար գործում է նաեւ զեղչային համակարգ: Նա խոստացավ, որ հուլիսի սկզբից՝ այս վիրահատման արժեքի կրճատումից հետո, գները «Նորք-Մարաշ»-ում ավելի գրավիչ կլինեն, քան մյուս հիվանդանոցներում:

Ավելի վաղ «Հերացի» հիվանդանոցային համալիրը հայտարարել էր հունիսի 20-ից ստենտավորման գների կրճատման մասին: Գների նվազեցումը պայմանավորված է բնակչության շրջանում միջամտական սրտաբանության ոլորտում ծառայությունների պահանջարկի աճով, ինչպես նաեւ՝ վերոհիշյալ ծառայությունները երկրի բնակիչների համար ավելի մատչելի դարձնելու ցանկությամբ: Արդյունքում, դեղապատված մեկ ստենտի արժեքը կկազմի 1 միլիոն դրամ՝ 1.1 միլիոն դրամի փոխարեն, երկուսինը՝ 145 միլիոն՝ 155-ի փոխարեն, երեքինը՝ 1.9 միլիոն 2 միլիոնի փոխարեն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել