• Latest news

Ընկույզները լավացնում են սերմնահեղուկի որակը

6 հուլիսի, 2018  23:00

Իսպանացի գիտնականների հետազոտությունների համաձայն, ամեն օր ընկույզի օգտագործումը դրական է ազդում սերմնահեղուկում սպերմատազոիդների քանակի, ինպես նաեւ դրանց շարժունության վրա: Ընդ որում, նման արդյունքի հասնելու համար բավական է ընդամենը 60 գրամ ընկույզ:

Հետազոտությանը ներգրավել են 18-ից մինչեւ 35 տարեկան 119 առողջ տղամարդու: Կամավորների առաջին խումբն ամեն օր 14 շաբաթ շարունակ, կերել է պնդուկից, նուշից, հունական ընկույզներից խառնուրդ, իսկ երկրորդը՝ ոչինչ չի փոխել օրվա սննդում:

Փորձի ավարտից հետո պարզվել է, որ առաջին խմբի տղամարդկանց մոտ սերմնահեղուկում սպերմատազոիդների խտությունը 16 տոկոսով մեծացել է, 4 տոկոսով՝ սեռական բջիջների կենսունակությունը, 6 տոկոսով՝ նրանց շարժման արագությունը, 1 տոկոսով՝ ձվաբջջի մեջ ներթափանցելու կարողությունը: Երկրորդ խմբում ոչ մի դրական արդյունք չի նկատվել:

Գիտնականները զգուշացնում են, որ հետազոտությանը մասնակցած տղամարդկանց մոտ վերարտադրողական առողջության հետ խնդիրներ չեն եղել, ինչի հետեւանքով դեռեւս պարզ չէ՝ կարելի է արդյոք ստացված արդյունքները տարածել վերարտադրության հետ խնդիրներ ունեցողների վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել