• Latest news

Վեյփերը սովորական ծխախոտի նման նպաստում են բերանի խոռոչի քաղցկեղի զարգացմանը

30 հուլիսի, 2018  19:51

Վեյփերի գործածումը բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնում է գրեթե նույնքան, որքան սովորական ծխախոտ ծխելու դեպքում: Այս մասին գիտնականները հայտարարել են ամերիկյան Ալեքսանդիայում տեղի ունեցած Ստոմատոլոգների միջազգային ասոցիացիայի կոնգրեսում:

«Մեր վերլուծությունը ցույց է տվել, որ մարդկանց մեծ մասը, որոնք նիկոտինը բացի ծխախոտից, գործածում են ցանկացած այլ ձեւով, գրեթե նույնքան կամ գուցե ավելի շատ քաղցկեղածիններ են ստանում, որոնք կարող են բերանի խոռոչի քաղցկեղ առաջացնել, որքան եւ սովորական ծխողները: Այս ամենը նրանց առողջությանը սպառնում է»,- հայտարարել է Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանից (ԱՄՆ) Բենջամին Չաֆֆին:

Չաֆֆին եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են, թե նիկոտինի որքան շատ քաղցկեղածին ածանցյալներ են պարունակվում սովորական ծխախոտի եւ վեյփերի երկրպագուների արյան ու կենսագործունեության արտադրանքի մեջ:

Գիտնականները գրեթե 1,5 հազար մարդու մեզի եւ արյան նմուշներ են վերցրել, որոնք շարունակում էին ծխել կամ այն արդեն թողել էին, դրանք անալիզի են ենթարկել եւ համեմատել:

Ինչպես եւ գիտնականները սպասում էին, թոքերի, կերակրափողի եւ բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման հետ կապված առավել շատ քաղցկեղածիններ են պարունակվել սովորական ծխողների բիոնյութի նմուշներում: Մյուս կողմից՝ վեյփերի երկրպագուները նրանցից առանձնապես շատ հետ չեն մնացել:

Օրինակ՝ նրանց օրգանիզմում գրեթե նույնքան նիտրոզոնորնիկոտին է պարունակվել, քաղցկեղածին, որը կապված է կերակրափողի եւ բերանի խոռոչի քաղցկեղի հետ: Նիկոտինի մյուս ածանցյալների խտությունները միջինում մի փոքր էին քիչ, քան սովորական ծխողների մոտ:

Բժիշկների խոսքով՝ չափումների նման արդյունքները խոսում են այն մասին, որ վեյփերը ծխողներին քաղցկեղից չեն պաշտպանում, ինչպես այդ մասին հաճախ ասվում է գովազդային կարգախոսներում, այլ հակառակը՝ նպաստում է դրա զարգացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել