• Latest news

Թոքերի քաղցկեղով հիվանդների մոտ 80 տոկոսը ծխողներ են. Լեւոն Բադալյան

1 օգոստոսի, 2018  14:35

Թոքերի քաղցկեղով հիվանդների մոտ 80 տոկոսը ծխողներ են: Այս մասին օգոստոսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նաիրի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լեւոն Բադալյանը:

Նա ուշադրություն դարձրեց այն բանի վրա, որ օրական առնվազն մեկ տուփ ծխող 5 ծխողներից մեկը արդյունքում մահանում է թոքերի քաղցկեղից:

Բադալյանը նշեց, որ այս հիվանդության հետեւանքով մահացությունը աշխարհում բարձր դիրքեր է զբաղեցնում, որի պատճառներից է նաեւ ուշ հայտնաբերվելիությունը: Ախտանիշները հաճախ արտահայտվում են ուշ փուլերում՝ III եւ IV, երբ  բուժումը գործնականում արդյունք չի ունենում:

Փորձագետը 50-ն անց անձանց խորհուրդ է տալիս թոքերի քաղցկեղի կանխարգելման նպատակով տարեկան մեկ անգամ թոքերի ՀՏ կատարել: Կանխարգելման միջոցներից է նաեւ ծխելու դեմ պայքարը եւ էկոլոգիական նորմերի կատարման խիստ վերահսկողությունը, հատկապես հանքավայրերում:

Լեւոն Բադալյանը նշեց այն փաստը, որ չարորակ ուռուցքների բուժման մեկ ամսվա կուրսի համար որոշ դեղամիջոցների արժեքը կարող է հասնել մինչեւ 10 հազար դոլարի: «Կան քիմիաթերապիայի ավելի էժան դեղամիջոցներ, սակայն անգամ այդ նվազագույնը պետությունն ի վիճակի չէ ապահովել հիվանդի համար»,- նշեց նա: Փորձագետը նշեց նաեւ այն, որ այս պահին փակվել է ռադիոիզոտոպային կենտրոնի ստեղծման ծրագիրը, որում նախատեսվում էր տեղադրել պոզիտրոնաէմիսիոն համակարգչային տոմոգրաֆ, որը կիրականացներ քաղցկեղի ավելի ճշգրիտ ախտորոշում:

Առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանն իր հերթին նշեց թոքերի քաղցկեղի զարգացման այնպիսի բացասական գործոններ, ինչպիսին է շինարարական եւ ասբեստի փոշին: Նրա խոսքով՝ եթե պետությունը թոքերի ՀՏ-ն մտցներ սքրինինգային ծրագրերի ցուցակի մեջ, ապա դա դրական դեր կունենար այս հիվանդության կանխարգելման գործում:

Նշենք, որ վերջին 5 տարում Հայաստանում թոքերի քաղցկեղով հիվանդացությունը 8 տոկոսով աճել է, իսկ մահացությունը՝ 5,8 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll