• Latest news

Նարգիլե ծխելը առողջության համար վտանգավոր է

4 օգոստոսի, 2018  17:12

Նարգիլե ծխելու հետեւանքով առողջությանը հասցվող վնասը համադրելի է սովորական ծխախոտ ծխելու հետ, պարզել են ԱՄՆ Քալիֆորնիական համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է համալսարանի կայքում:

Գիտնականներն իրենց փորձն անցկացրել են 48 կամավորների խմբի վրա, որոնց առաջարկել են նարգիլե ծխել 30 րոպե տեւողությամբ: Մասնագետները նաեւ չափել են սրտի ռիթմը, արյան ճնշումը, արյան մեջ նիկոտինի մակարդակը նարգիլե ծխելուց առաջ եւ հետո:

Արդյունքում գիտնականները պարզել են, որ նարգիլե ծխելու մեկ սեանսը սրտի կծկումները մեծացրել է վայրկյանում 16 զարկով, ինչպես նաեւ բարձրացրել է արյան ճնշումը: Դրանից բացի, նարգիլե ծխելը զգալիորեն մեծացրել է անոթների կարծրությունը, որը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգի գործոն է:

Գիտնականների խոսքով՝ այս տվյալները համադրելի են այն տվյալների հետ, որոնք դիտվում են սովորական ծխախոտ ծխողների մոտ: Հետեւաբար՝ տարածված կարծիքը, թե նարգիլեն շատ ավելի քիչ վնաս է հասցնում, քան ծխախոտը, արդարացված չէ:

Բացի այդ, ինչպես գիտնականներն են հայտարարում, նարգիլեներում օգտագործվող թութունի մեջ պարունակվում են արհեստական քիմիական նյութեր, որոնք օրենսդրորեն արգելված է օգտագործել սովորական ծխախոտի արտադրության մեջ: Այդպիսի նյութերը կարող են մարդու առողջությանը է՛լ ավելի մեծ վնաս հասցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել