• Latest news

«Գուլիվեր» մանկապարտեզը պահանջում է հերքել խոհարարի մոտ շիգելայի ԴՆԹ–ի հայտնաբերման լուրը

7 օգոստոսի, 2018  14:16

«Գուլիվեր» մանկական ակումբը բաց նամակով դիմել է  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին եւ կենտրոնի հատուկ վտանգավոր ու օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանին, պահանջելով հերքել այն տեղեկությունը, որ մանկապարտեզի խոհարարի մոտ հայտնաբերվել է շիգելլայի ԴՆԹ։

Հիշեցնենք այդ մասին օգոստոսի 1–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր Լիանա Թորոսյանը։

«Հարգելի պարոն Վանյան,

Ս.թ. օգոստոսի 1-ին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի հատուկ վտանգավոր ու օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լ. Թորոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, թե «Գուլիվեր» մանկական ակումբի խոհարարի մոտ հայտնաբերվել է շիգելայի ԴՆԹ: Այնուհետեւ Լ. Թորոսյանը հայտարարել է, թե «Խոհարարը կարող էր վարակի աղբյուր լինել եւ պատշաճ պայմանների բացակայության պատճառով վարակը կարող էր փոխանցվել երեխաներին»:

Լ. Թորոսյանի նման հայտարարություններն համարում ենք անթույլատրելի եւ վարկաբեկող, դրանք չեն համապատասխանում իրականությանը, հակասում են նաեւ Ձեր տիրապետության տակ գտնվող բոլոր լաբորատոր եզրակացություններին եւ ունեն բացառապես մեկ նպատակ՝ հասարակությանը տրամադրել «Գուլիվեր» մանկական ակումբի դեմ, ինչի պատճառները մեզ համար պարզ չեն:

Պահանջում ենք Ձեր հանձնարարականը ենթակա բաժինների աշխատակիցներին, մանավանդ Լ. Թորոսյանին, զերծ մնալու պետական այրին անվայել հայտարարություններից, այլապես ստիպված կլինենք հրապարակել մեր տիրապետության տակ գտնվող բոլոր լաբորատոր հետազոտությունների արդյունքները, որոնցում հստակ երեւում է, որ «Գուլիվեր» մանկական ակումբի որեւէ աշխատակից՝ այդ թվում նաեւ խոհարարը, երբեւէ որեւէ հիվանդությամբ չի տառապել, առավելեւս նման վիճակում չի աշխատել խոհանուցում, այնինչ Լ. Թորոսյանի հայտարարությունները իրենց մեջ պարունակում են հստակ զրպարտանք թե «Գուլիվեր» մանկական ակումբի հանդեպ եւ թե ակումբի խոհարարի անձի նկատմամբ, քանզի նման հայտարարությամբ Լ. Թորոսյանը մեղադրում է անձին հիվանդությամբ տառապելով երեխաների համար խոհանոցում կերակուրներ պատրաստելու մեջ, ինչը, կրկնում եմ, անթույլատրելի է:

Հարգելի պարոն Վանյան, Ձեր ղեկավարած կառույցի տիրապետման տակ են գտնվում հստակ լաբորատոր եզրակացությունները «Գուլիվեր» մանկական ակումբի ամբողջ անձնակազմի բժշկական հետազոտման վերաբերյալ, ուստի Ձեզ համար հայտնի է, որ որեւէ աշխատակից չունի եւ չի ունեցել որեւէ վարակային հիվանդություն, կատարելով նման զրպարտիչ հայտարարություններ, Դուք, քաղաքացուն ստիպում եք դիմելու միակ հասանելի պաշտպանության տարբերակին՝ դատական պաշտպանությանը, քանզի որեւէ պետական այր իրավասու չէ առանց հստակ ապացույցների մեղադրանքներ հնչեցնելու որեւէ քաղաքացու հասցեին:

Հաշվի առնելով վերոգրյալը խնդրում ենք հրապարակել հերքում՝ ս.թ. օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում Լիանա Թորոսյանի կողմից հնչեցրած այն զրպարտությունների վերաբերյալ, թե իբր «Գուլիվեր» մանկական ակումբում որեւէ վարակի աղբյուր եղել է խոհարարը, առավել եւս այն փաստի վերաբերյալ, թե խոհարարի մոտ հայտնաբերվել է շիգելլայի ԴՆԹ, քանզի դուք չունեք եւ չեք կարող ունենալ նման հայտարարությունն ապացուցող որեւէ բժշկական եզրակացություն:

Միեւնույն ժամանական հորդորում ենք հետագայում զերծ մնալ որեւէ նմանատիպ հայտարարություններից, քանզի «Գուլիվեր» մանկական ակումբը այսուհետ իր հասցեին հնչեցված ցանկացած զրպարտելի հայտարարության դիմեց համապատասխան հայցադիմումով դիմելու է դատարան՝ պահանջելով թե դրանց հերքում եւ թե նման հայտարարություն կատարած անձանց համապատասխան պատասխանատվության ենթարկել», – ասված է նամակում, որը ստորագրել է «Գուլիվեր» մանկական ակումբիներկայացուցիչ, փաստաբան Մ. Խաչիկյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է