• Latest news

Հայաստանում հասարակական վայրերում ծխելու համար տուգանքը կարող է 50 հազար դրամ կազմել. փոխնախարար

24 օգոստոսի, 2018  13:29

Հանրային վայրերում ծխելու համար տուգանքը, որը նախատեսվում է դեռեւս մշակման փուլում գտնվող հակածխախոտային օրինագծով, կարող է 50 հազար դրամ (100 դոլարից քիչ ավել) կազմել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Փոխնախարարի խոսքով՝ օրինագիծը նաեւ 200 հազար դրամի տուգանք է նախատեսում, որը պետք է վճարի պաշտոնատար անձը, եթե իր տարածքում ծխախոտի մասին օրենք է խախտվել, իսկ նա անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել իրավախախտման կանխարգելման համար: Այդպես, տուգանվել կարող է այն հաստատության ղեկավարը, որի տարածքում ծխում են:

Ինչպես նշեց Լենա Նանուշյանը, նոր օրենքում նախատեսում է նաեւ բարձրացնել ծխախոտային արտադրանքի գովազդի համար տուգանքը: Եթե նախկինում այդ տուգանքը 500 հազար դրամ էր (մեկ միլիոնը՝ կրկնվող խախտման համար) կազմում, ապա այժմ այն կկազմի 800 հազար դրամ, իսկ կրկնվող խախտման համար հավանաբար կրկնապատկվի:

Նոր օրինագիծը, ինչպես նշեց փոխնախարարը, արգելում է ծխել բոլոր տարածքներում եւ հասարակական վայրերում: Ավելի ուշ, 2022 թվականից, ուժի մեջ է կմտնի նաեւ կիսով չափ տարածքներում ծխելու արգելքը (որտեղ կա առնվազն մեկ պատ եւ տանիք): Բացօթյա սրճարաններում ծխելը դեռ չի արգելվի:

Նոր օրենքը հաշվի կառնի նաեւ ԱՀԿ-ի՝ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայով նախատեսված բոլոր առաջարկությունները, որին Հայաստանը միացել է 2004 թվականին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել