• Latest news

Թորոսյան-Սկվորցովա հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրության հարցեր

29 օգոստոսի, 2018  17:22

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ քննարկել է երկկողմ գործակցության առավել սերտացման, ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններին նոր խթան հաղորդելու, համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Քննարկումների հագեցած օրակարգը ներառել է բժշկական կադրերի վերապատրաստմանը, երկու երկրների տարածքում քաղաքացիներին բուժօգնության տրամադրմանը, ԵԱՏՄ շրջանակներում դեղորայքային քաղաքականությանը, ՌԴ-ում ՀՀ քաղաքացիներին բարձրտեխնոլոգիական բուժման տրամադրման կազմակերպման հնարավորություններին առնչվող հարցեր: Ծխախոտի դեմ պայքարի օրենսդրական փոփոխությունները եւս ուշադրության են առնվել: Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, գիտաբժշկական գործակցության խթանում. այս ու այլ հարցերի ուղղությամբ ընթացիկ ծրագրերը նոր թափ կստանան:

Նախարարի պաշտոնում սա Արսեն Թորոսյանի առաջին այցն էր ՌԴ, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաեւ նոյեմբերին անցկացվելիք ռուս-հայկական բժշկական ֆորումի կազմակերպմանն առնչվող հարցերի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll