• Latest news

Գիտնականները հայտնաբերել են բոլոր հայտնի հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաներ

4 սեպտեմբերի, 2018  20:08

Ավստրալիայի ազգային համալսարանի հետազոտողները հայտնաբերել են ստաֆիլոկոկի բակտերիայի երեք նոր շտամ, որոնցից յուրաքանչյուրը կարող է անբուժելի հիվանդություններ առաջացնել: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Պիտեր Դոերթիի անվան ինֆեկտոլոգիայի եւ իմունիտետի ինստիտուտի կայքը:

Հետազոտողները հրապարակել են հետազոտության եզրահանգումները, որ կատարվել են աշխարհի 10 երկրներում 78 հիվանդանոցների բազայի վրա եւ ուղղված են հակաբիոտիկների նկատմամբ հիվանդանոցային բակտերիաների կայունության ուսումնասիրմանը: Հարյուրավոր նյութերի հետազոտության ընթացքում որոշվել են ստաֆիլոկոկի բակտերիայի (Staphylococcus epidermidis) երեք նոր շտամները, որոնք օժտված են բոլոր հայտնի հակաբիոտիկային դեղերի նկատմամբ բարձր ռեզիստենտությամբ: Հետազոտության հեղինակ՝ Մելբուռնի համալսարանի պրոֆեսոր, միկրոկենսաբանական ախտորոշման բաժանմունքի տնօրեն Բեն Հաուդենը նշել է. «Նոր շտամների հայտնաբերումը նշանակում է, որ մենք պարբերաբար նորագույն հակաբիոտիկներ ենք օգտագործում, շատ թանկարժեք եւ տոքսիկ, իսկ բակտերիաները հարմարվում են դրանց»:

Գիտնականների եզրահանգումները, որոնք հրապարակվել են Nature Microbiology ամսագրում, վկայում են, որ հակաբիոտիկները, նույնիսկ ուժեղ ազդող, ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում որպես նախազգուշացման միջոց, եւ նման մոտեցումը նպաստում է բակտերիաների կայունության զարգացմանը դրանց դեմ եղած դեղամիջոցներին:

Staphylococcus epidermidis բակտերիան առավել մեծ վտանգ է ներկայացնում թուլացած իմունիտետով մարդկանց համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է