• Latest news

Գիտնականները հերքել են ֆիզիկական ակտիվության եւ վաղ դաշտանադադարի փոխկապվածությունը

6 սեպտեմբերի, 2018  17:48

Գիտնականները հերքել են ֆիզիկական ակտիվության եւ վաղ դաշտանադադարի փոխկապվածությունը: Ինչպես հայտնում է Human Reproduction ամսագիրը, ծավալուն հետազոտության շրջանակում վերլուծվել են 107 275 ամերիկացի բուժքույրերի տվյալները, որոնց հետեւել են 1989-2011 թվականներին: Արդյունքում մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ցանկացած տարիքում ֆիզիկական ակտիվության եւ վաղ բնական դաշտանադադարի միջեւ փոխկապվածությունը լիովին բացակայում է:

Փորձին ներգրավված բուժքույրերը անկետաներ են լրացրել՝ պատասխանելով հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերել են, թե որքան ժամանակ են հատկացնում ֆիզիկական մարզումներին կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ կապված ցանկացած աշխատանքի: Դրանից բացի, տեղեկություններ են ներկայացվել ռասայական եւ էթնիկ պատկանելության, տարիքի, կրթության, հասակի, ծխելու, սննդակարգի եւ սննդային հավելումներ գործածելու մասին:

Հետազոտողներին նաեւ հետաքրքրել է, թե երբ է փորձարկվողների մոտ առաջին դաշտանը եղել, նրանք արդյոք հղի եղել են, օրալ հակաբեղմնավորիչներ օգտագործել են, նրանց արդյոք հորմոնալ թերապիա նշանակվել է:

Ֆիզիկական ակտիվության ինտենսիվությունը գնահատելու համար գիտնականները շաբաթական ֆիզիկական մարզումների քանակությունը բազմապատկել են մետաբոլիկ համարժեքով: Այսպիսով նրանց հաջողվել է հաշվել շաբաթական մետաբոլիկ համարժեքի ընդհանուր քանակությունը:

Դիտարկումների 20 տարիների ընթացքում ներգրավված 2786 բուժքույրերի մոտ բնական դաշտանադադարը սկսվել է մինչեւ 45 տարեկանը: Ընդ որում՝ վաղ դաշտանադադարի հավանականությունը գնահատելիս զգալի տարբերություն չի հայտնաբերվել ֆիզիկական ակտիվության բարձր եւ ցածր մակարդակով կանանց միջեւ: Այս ցուցանիշը կապված չէր նաեւ դեռահաս տարիքում ֆիզիկական ակտիվության մակարդակի հետ:

Հետազոտության արդյունքներից ելնելով՝ գիտնականները ենթադրում են, որ վաղ դաշտանադադարի հետ այլ գործոններ են կապված: Այսպես՝ կաթնամթերքներում կալցիումի եւ D վիտամինի օգտագործման բարձր մակարդակը կապված է վաղ դաշտանադադարի ավելի փոքր հավանականության հետ: Համանման պատկեր է նկատվում նաեւ բուսական սպիտակուցի գործածման ժամանակ: Մինչդեռ  վաղ դաշտանադադարի հավանականությունը մեծացնում են կենդանական սպիտակուցի օգտագործումը, ծխելը եւ ցածր քաշը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll