• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչու են կանայք տղամարդկանցից ավելի երկար ապրում

5 հոկտեմբերի, 2018  15:15

Գիտնականները գտել են այն հարցի պատասխանը, թե ինչու են կանայք տղամարդկանցից ավելի երկար ապրում: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, վկայակոչելով Քալիֆորնիայի համալսարանի գիտնականներին, պատճառը էստրոգեն հորմոնն է, որը թույլ սեռի ներկայացուցիչների բջիջները ծերանալուց պաշտպանում է:

Հետազոտությունները վկայում են այն մասին, որ մարդու օրգանիզմը մաշվում է թելոմերների կարճացմանը զուգահեռ, որոնք կրում են գենետիկ տեղակատվության հավաքակազմ: Հենց առանց դրանց են բջիջները սկսում ծերանալ եւ մահանում են: Մինչդեռ, պարզվել է, որ կանանց մոտ թելոմերներն ավելի դանդաղ են կարճանում, քան տղամարդկանց մոտ:

Գիտնականները նշում են, որ էստրոգենն է առաջացնում այն ֆերմենտի ակտիվությունը, որն օգնում է երկարացնել թելոմերները, իսկ այս հորմոնի բարձր մակարդակը նպաստում է սիրտ-անոթային համակարգը լավ վիճակում պահպանելուն եւ ոսկորների զարգացմանը:

Սակայն կան նաեւ այլ, համընդհանուր հայտնի գործոններ, որոնք բացասաբար են անդրադառնում տղամարդկանց կյանքի տեւողության վրա՝ ծխելը եւ ալկոհոլի օգտագործումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել