• Latest news

Հայաստանում այսօր դենսիտոմետրիայի 8 սարք կա

24 մայիսի, 2014  16:33

Օստեոպորոզի (ոսկորների հիվանդություն, որի պատճառով նվազում է նրանց խտությունը), ախտորոշման համար ամբողջ աշխարհում օգտագործվում է ոսկորների միներալ խտության հատուկ սկանավորում (bone density test)։ Նման սկանավորումը կատարվում է թանկարժեք սարքավորումների միջոցով։ Ներկա պահին Հայաստանում կա 8 այդպիսի սարք, որոնք ներմուծվել են ԱՄՆ-ում Կոլումբիայի համալսարանի բժշկական քոլեջի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի կողմից. նա հակաօսթեոպորոտիկ դեղորայքի՝ Ալենդրոնատի ստեղծողն է։ 

«7 տարի առաջ ողջ Հայաստանում կար ընդամենը մեկ սարք։ Ամեն տարի ես մի նոր սարք էի բերում Հայաստան եւ տեղադրում  կլինիկաներում։ Այժմ Հայաստանում դենսիտոմետրիայի  8 սարք, որոնցից մեկը Արցախում է»,- ասել է Ջոն Բիլեզիկյանը  NEWS.am Medicine թղթակցի հետ զրույցում։

ԱՄՆ-ից եկած մեր հայրենակիցը նաեւ նշեց, որ բոլոր 8 սարքերը գտնվում են տարբեր կլնիկաներում, եւ Հայաստանի բնակիչները կարող են ստուգել իրենց ոսկորները դրանցից յուրաքանչյուրով։ Ջոն Բիլեզիկյանը եւ իր գործընկերները ժամանակ առ ժամանակ ստուգում են, արդյոք նորմալ են աշխատում սարքավորումները եւ ճիշտ են արդյոք մասնագետները այն օգտագործում։ Այսօր, օրինակ, պրոֆեսորը պատրաստվում է գնալ Գյումրի եւ ստուգել տեղի կլինիկայի սարքավորումը, ինչպես նաեւ զրուցել տեղի ռադիոլոգների հետ։

Ոսկրային դենսիտոմետրիան հնարավորություն է տալիս իմանալ, թե արդյո՞ք կալցիումը չի «լվացվում» մեր ոսկրից եւ արդյոք այն չափազանց փխրուն չի դարձել։ Ինչպես նշեց Ջոն Բիլեզիկյանը, եթե ոսկրային դենսիտոմետրիայի ժամանակ հայտնաբերվել են որոշակի խնդիրներ, ապա բժիշկները կարող են խորհուրդ տալ հիվանդին, թե ինչ է պետք անել հետագայում՝ կալցիում ընդունել, վարժություններ կատարել եւ այլ։ Լուրջ խախտումների կամ օսթեոպորոզի դեպքում նրանք կարող են բուժում նշանակել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է