• Latest news

Քիչ շարժունակ կենսակերպը ծխելուց ավելի վտանգավոր է

23 հոկտեմբերի, 2018  15:17

Քիչ շարժունակ կենսակերպն առողջության համար ավելի վտանգավոր է, քան ծխելը: Այս մասին նշված է JAMA Network Open-ում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակ, Քլիվլենդի կլինիկայի (Cleveland Clinic) սրտաբան Ուել Ջաբերը շեշտում է, որ հիպոդինամիան վտանգի նույնպիսի գործոն է, ինչպես հիպերտոնիան, դիաբետը եւ ծխելը: Հետազոտության շրջանակում հետահայաց հետազոտել են 122 007 հիվանդների, որոնք  Քլիվլենդի կլինիկայում 1991 թվականի հունվարի 1-ից 2014 թվականի դեկտեմբերի 31-ը թեստավորում են անցել վազքուղում:

Ինչպես պարզվել է, ֆիթնեսը մեծացնում է կյանքի տեւողությունը, իսկ աերոբիկան առողջությանը զգալի օգուտ է տալիս: Ուշագրավ է, որ ֆիզիկական վարժությունների օգուտը դիտվել է տարիքային բոլոր խմբերում, ըստ որում՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում:

Եվս մեկ ոչ մխիթարական եզրահանգում՝ նրանց շրջանում, ովքեր նստակյաց կենսակերպ են վարում մահվան հավանականությունը 500 տոկոսով բարձր էր նրանց համեմատությամբ, ովքեր ֆիզիկական ակտիվության սիրահար են, եւ եռակի բարձր էր, քան ծխողների շրջանում: Նրանց շրջանում, ովքեր քիչ են մարզվում, այդ հավանականությունը 390 տոկոսով բարձր էր կանոնավոր մարզումների սիրահարների համեմատությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է