• Latest news

Կերակրի աղը կարող է աղտոտված լինել վտանգավոր մասնիկներով. հետազոտություն

23 հոկտեմբերի, 2018  18:00

Կերակրի աղի մեջ կարելի է գտնել մեծ թվով մասնիկներ, որոնք դրա մեջ չպետք է լինեն: Դրանցից որոշները առողջությանը սպառնալիք են ներկայացնում, նախազգուշացնում են Ինչհոնի ազգային համալսարանի (Հարավային Կորեա) գիտնականները:

Նրանք կատարել են կերակրի աղի 39 նմուշների անալիզ եւ դրանցից 36-ում միկրոպլաստիկ են հայտնաբերել: 
Անալիզի ենթարկված աղն արտադրվել է աշխարհի 16 երկրում: Նմուշների մեջ են եղել նաեւ քարաղը եւ ծովային աղը: Հատկապես վերջին տեսակի աղի մեջ են ավելի շատ օտար միկրոմասնիկներ հայտնաբերվել (մակարդակը կազմել է 1 կգ ծովային աղին 1674 մասնիկ): Մասնագետների խոսքով՝ աղտոտվածության առավել բարձր մակարդակ է գրանցվել Ասիայում արտադրված աղի մեջ: Այսպես՝ Ինդոնեզիայում արտադրված աղի 1 կգ-ում եղել է միկրոպլաստիկի 13 629 մասնիկ:

Ավելի վաղ միկրոպլաստիկ էին գտել նաեւ շշալցված ջրի մեջ: Հաշվարկվել է, որ ջրի 1 լիտրում միջինը միկրոպլաստիկի 325 միավոր է պարունակվում:

Մարդու օրգանիզմի մեջ սննդամթերքի հետ ընկնող պլաստիկի մասնիկների վնասի մասին շատ է խոսվել: Հետազոտություններից շատերը ցույց են տվել, որ պլաստիկը բացասաբար է ազդում  հորմոնալ համակարգի վրա եւ կարող է մի ամբողջ շարք խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ նաեւ անպտղություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll