• Latest news

Հայ երիտասարդների մշակած սարքը թույլ չի տա հարբածներին ղեկին նստել

5 նոյեմբերի, 2018  22:05

Ուսանողներ Լյուսի Գրիգորյանցը եւ Լեւոն Նիազյանը ալկոհոլի դետեկտոր են մշակել, որը թույլ չի տա հարբած մարդուն ղեկին նստել: Եթե այս սարքը ներդրվի մեքենաների մեծամասնությունում, հարբած վարորդների պատճառով վթարների թիվը կտրուկ կկրճատվի:

Դետեկտորը զգայուն է վարորդի արտաշնչած օդում էթանոլի մոլեկուլների նկատմամբ. եթե այդ մոլեկուլների քանակը գերազանցում է նորման, շարժիչին միացված սարքը, թույլ տալիս վարորդին գործի դնել շարժիչը: Իսկ եթե մարդը հարբած չէ, բայց մի փոքր ալկոհոլ է օգտագործել, օրինակ՝ մեկ բաժակ գարեջուր, սարքը սահմանափակում է թույլատրելի արագությունը, օրինակ մինչեւ 60կմ/ժ:
Երիտասարդները դեռ ստեղծել են սարքի նախատիպը եւ այն ներդրել փոքր խաղալիք մեքենայում: Եթե նրա մոտ սպիրտ ցողենք, մեքենան անմիջապես կկանգնի:

Նախատիպն իսկական սարքի վերածելու համար դեռ շատ աշխատանք կա անելու: NEWS.am Medicine-ի թղթակցին Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL) ուսանող երիտասարդները պատմել են, որ նրանց ավելի զգայուն սենսորներ են անհրաժեշտ, քան նրանք այսօր ունեն. այդ սենսորները կամ պետք է գնել, կամ ինքնուրույն պատրաստել: Այնուհետ հարկավոր է աշխատել մեքենաների կառուցման մասնագետների եւ ինժեներների հետ. տարբեր ապրանքանիշերի մեքենաները տարբեր կերպ են աշխատում եւ հարկավոր կլինի հասկանալ՝ ինչպես սարքը համատեղելի դրաձնել բոլորի, կամ գոնե մեծամասնության համար:

Ապագայում, ըստ երիտասարդների, նույն սկզբունքով հնարավոր կլինի ստեղծել նաեւ ծխախոտի ծխին զգայուն սենսորներ. օրենքով արգելվում է նաեւ ծխել ղեկին, քանի որ դա բավականին վտանգավոր է ոչ միայն առողջության, այլեւ պատահարների վտանգի տեսանկյունից:

Եվ այնուամենայնիվ, վթարների մեծամասնությունը, ինչպես նշեց Լեւոն Նիազյանը, տեղի է ունենում այն պատճառով, որ վարորդները վարելու ժամանակ SMS հաղորդագրություններ են կարդում: Սակայն դեռ դեժվար է պատկերացնել սենսոր, որը թույլ կտա մարդկանց վարելու ժամանակ չշեղվել հեռախոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է