Հայաստանում 15 տարեկան տղաների 9 տոկոսը ծխում է։ 13-15 տարեկան պատանիների շրջանում ծխում է 6 տոկոսը, իսկ նույն տարիքի աղջիկների՝ 1 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում ծխում է երեխաների մոտ 4 տոկոսը։ Այս մասին այսօր, մայիսի 31-ին, Առանց ծխախոտի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին լրագրողներին պատմեց Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
Ինչ վերաբերվում է մեծահասակ բնակչությանը, 15 տարեկանից բարձր տարիքային խմբերում ծխում է տղամարդկանց մոտ 50 տոկոսը եւ կանանց 2.3 տոկոսը, իսկ ընդհանուր առմամբ ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմում է 24 տոկոս, այսինքն, մեծահասակ բնակչության մոտ մեկ երրորդը ամենօրյա ծխող է։
Այս թվերը բավական մեծ են, սակայն, ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ ծխողների թիվը Հայաստանում վերջին տաս տարիների ընթացքում նվազել է։ Համաձայն 2004 թվականի հետազոտությունների՝ ծխում էր հարցված բնակչության 29 տոկոսը, որոնցից՝ տղամարդկանց 60.5 տոկոսը եւ կանանց 2.2 տոկոսը։
Ինչ վերաբերում է ծխախոտի պատճառով մահերին, Հայաստանում տարեկան մոտ 3000-4000 մարդ մահանում է ծխելով պայմանավորված հիվանդություններից։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day