• Latest news

Ավելի սարսափելի է, քան կարծում եք. Ինչո՞ւ է պասիվ ծխելը երեխաների համար այդքան վտանգավոր

18 դեկտեմբերի, 2018  09:29

Երեխաների համար պասիվ ծխելը նույնիսկ ավելի վտանգավոր է, քան ընդունված է կարծել: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nicotine & Tobacco Research ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ երեխաների օրգանիզմում, որոնց ներկայությամբ ծխում են, կոտինին է պարունակվում՝ նիկոտինի քայքայման կողմնակի արտադրանք, ընդ որում՝ երեխաների մոտ կոտինինի պարունակությունը համեմատելի է դրա խտությանը ծխող մեծահասակների մոտ:

Նյու Յորքի եւ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների հետազոտությանը մասնակցել է տարբեր տարիքի ավելի քան 1200 երեխա, որոնք մեծանում են ծխող մեծահասակներով տներում: Հետազոտողները վերլուծել են բիոնմուշները, որոնք երեխաներից վերցվել են 6, 12 եւ 15 ամսական տարիքում, ինչպես նաեւ 2 եւ 4 տարեկանում: Մասնագետներն արդյունքում պարզել են, որ նորածինների եւ կրտսեր տարիքի երեխաների գրեթե 63 տոկոսի օրգանիզմում կոտինինի զգալի խտություն է պարունակվել: Նրանց խոսքով՝ երեխաների մոտ դրա պարունակությունը համեմատելի էր մեծահասակ ծխողի օրգանիզմում պարունակվողի հետ:

Ծխախոտի երկրորդական ծուխն այն ծուխն է, որը թափանցում է պասիվ ծխողների թոքեր: Երրորդական ծուխն այն ծուխն է, որոնք նստում են ծխողների շուրջը եղած մարդկանց մազերին եւ հագուստին: Գիտնականների տվյալներով՝ պասիվ ծխելը մանկական օրգանիզմի վրա ազդում է օդից ծխախոտի ծուխը շնչելու միջոցով, ինչպես նաեւ խաղալիքների, հատակի կամ հագուստի հետ շփվելով, որոնց վրա նստում են վնասակար տարրերը:

Փորձագետները նշում են, որ պասիվ ծխողներ դարձող երեխաների օրգանիզմում իրենց հայտնաբերած կոտինինի պարունակությունը «վկայում է մանկական օրգանիզմի վրա ծխախոտի երկրորդական եւ երրորդական ծխի ուժեղ եւ հնարավոր առավել վտանգավոր ազդեցության մասին»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել