Վրաստանում խոզի գրիպից արդեն 8 մարդ է մահացել

5 հունվարի, 2019  10:20

Վրաստանում H1N1 գրիպից (որը ժողովրդի մեջ տարածված է խոզի գրիպ անվամբ) մահացության 8 դեպք է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, մահվան դեպքերից չորսը բաժին է ընկնում Աջարիային։

Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդման համաձայն՝ մահացածներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ եւ ուշ են դիմել բուժօգնության համար։ Նրանք բոլորն էլ մահացել են հիվանդության բարդությունների պատճառով։

Ներկայում Վրաստանում լաբորատոր կերպով հաստատվել է H1N1 գրիպով հիվանդացության 140 դեպք։ 130 հոգին ստացիոնար բուժում է ստանում, նրանցից 18-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։

Ինչպես նշել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, Վրաստանում այժմ տարածված է А H1N1 գրիպի ագրեսիվ շտամը, բայց առայժմ վաղ է խոսել համաճարակի մասին։

Նշենք, որ Հայաստանում, հունվարի 4-ի տվյալներով, եղել է А H1N1-ի լաբորատոր հաստատված 10 դեպք։ Ինչպես տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Հայաստանի հիվանդանոցներում ներկա պահին ՍՇՎ-ով հիվանդ 487 եւ թոքաբորբով հիվանդ 168 մարդ կա։

Նշենք նաեւ, որ ռիսկային խմբում գտնվող մարդկանց մոտ կեսը Հայաստանում արդեն պատվաստվել է գրիպի դեմ:

Հիշեցնենք, որ H1N1-ը A տեսակի գրիպի ենթատիպ է, որը կարող է հիվանդություն առաջացնել թե մարդկանց, թե կենդանիների մոտ: 2009 թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես հայտարարեց A (H1N1 / 09) գրիպի պանդեմիայի մասին, որը տեւեց մինչեւ 2010 թվականը: Պանդեմիայի ընթացքում հայտնաբերվել էր առնվազն 221,829 դեպք եւ 1906 մահվան դեպք:

Այսօր H1N1-ն արդեն այդքան վտանգավոր չի, ինչպես 10 տարի առաջ եւ իրենից սովորական սեզոնային գրիպ է ներկայացնում, որից կարելի է պաշտպանվել պատվաստանյութով եւ անվտանգության կյանոնների պահպանմամբ. աշխատեք չշփվել հիվանդ մարդկանց հետ, հաճախ օդափոխեք տարածքը եւ լվացեք ձեռքերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի