• Latest news

Տղամարդն անսպասելիորեն վերակենդանացել է, երբ նրան անջատել են կյանքի արհեստական ապահովման սարքից

6 հունվարի, 2019  18:32

Բժիշկները վստահ էին, որ Սքոթ Մարը չի վերակենդանանա. նրա վիճակն ինսուլտից հետո կտրուկ վատանում էր, եւ ոչ մի հույս չկար, որ նա կառողջանա: Սակայն երբ նրան անջատեցին կյանքի արհեստական ապահովման սարքերից, նա շարունակեց շնչել, իսկ շուտով սկսեց լավանալ: Այժմ նա արդեն տանն է եւ լավ է զգում. կարծես ոչինչ չի պատահել:

Սքոթը ինքնազգացողությունը վատացել էր դեկտեմբերի 12-ին՝ իր 61-ամյակը տոնելու հաջորդ օրը: Նա անգիտակից վիճակում պառկած էր իր անկողնում, սակայն դեռ շնչում էր, երբ հարազատները գտել են նրան: Տղամարդուն տարել են Methodist Hospital, որտեղ նրան անմիջապես միացրել են կյանքի արհեստական ապահովման սարքերին: Նրա մոտ ախտորոշել են ինսուլտ եւ գլխուղեղի այտուց: Բժիշկները վստահ էին, որ նա այլեւս չի առողջանա, քանի որ հույս չկար, որ նրա նյարդաբանական գործառույթները կվերականգնվեն:

Նրա հարազատները հիշել էին, որ Սքոթը երբեք չէր ցանկանում օրեր շարունակ պառկել հիվանդանոցում առանց գիտակցության, այդ պատճառով որոշ ժամանակ անց համաձայնել են անջատել նրան սարքերից, որից հետո Սքոթը շարունակել է ինքնուրույն շնչել:

Հաջորդ առավոտյան, երբ արդեն իսկ նրա թաղմանը նախապատրաստվող ընտանիքի անդամները վերադարձել են հիվանդանոց, նա դեռեւս շնչում էր: Զարմացած բարեկամները խնդրել են նրան մատները շարժել, եւ նա դա արել է:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Սքոթի մոտ հետադարձ էնցեֆալոպատիայի համախտանիշն էր՝ նեյրոտոքսիկ վիճակ, որը կարող է զարգանալ արյան բարձր ճնշման եւ մի շարք այլ պատճառներով:

Ինքը՝ Սքոթը, վստահ է, որ վերակենդանացել է իր հավատի շնորհիվ:

«Չեմ ուզում, որ չափազանց կրոնական հնչերանգ լինի, սակայն կասեմ, որ կատարվել է հրաշք», - ասել է Սքոթը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել