• Latest news

Չե՞ք կարողանում կանգնել մեկ ոտքի վրա․ Գիտնականները դա կապում են ինսուլտի վտանգի հետ

31 հունվարի, 2019  23:45

Մեկ ոտքի վրա կանգնելու ունակությունը կարող է ի հայտ բերել ինսուլտի զարգացման վտանգը։ Ինչպես նշում են Տեխասի նահանգի եկեղեցական հիվանդանոցի մասնագետները, հավասարակշռությունը պահել չկարողանալը ահազանգում է առողջության հետ կապված լուրջ խնդիրների մասին։

Փորձագետների խոսքերով, նյարդաբանական խնդիրներ չունեցող մարդը մեկ ոտքի վրա կարող է կանգնել միջինը 30-40 վայրկյան։ Տարիքի հետ այդ ցուցանիշը կարող է կրճատվել, սակայն՝ ոչ շատ։

Եթե մարդը ի վիճակի չէ 20 վայրկյանից ավել պահպանել հավասարակշռությունը մեկ ոտքի վրա, ապա դա կարող է մատնացույց անել ինսուլտի մեծ վտանգը։ Բացի այդ, նրա մոտ, հավանաբար, կա նաեւ կոգնիտիվ խախտումների զարգացման, մազանոթներում արյան հոսքի խախտման հնարավորություն։

Հետազոտությանը մասնակցել է 1,4 հազար տղամարդ եւ կին՝ միջինը 67 տարեկան։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է կանգներ մեկ ոտքի վրա, որից հետո գլխուղեղի ՄՌՏ անցներ։ Ինչպես պարզվել է, մեկ ոտքի վրա կանգնելու ունակությունն, իրոք, բացահայտում է արյունատար անոթների հետ կապված խնդիրները։

Սրա հետ կապված՝ մասնագետները խորհուրդ են տալիս նրանց, ովքեր 20 վայրկյանից ավել չեն կարողանում պահել հավասարակշռությունը մեկ ոտքի վրա, դիմել բժշկի եւ հետազոտել անոթները։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել