• Latest news

Ինչո՞վ է արմավենու յուղի ինդուստրիան նման ծխախոտային արդյունաբերությանը

5 փետրվարի, 2019  14:18

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արմավենու յուղի արտադրության եւ վաճառքի ինդուստրիան համեմատում է ալկոհոլի եւ ծխախոտային արդյունաբերության հետ:

Կազմակերպության մասնագետները արդեն զեկույց են պատրաստում, որում խոստանում են պատմել արմավենու յուղի եւ ճարպակալման եւ այլ քրոնիկ հիվանդությունների միջեւ կապի մասին:

Ավելին՝ ըստ փորձագետների, արմավենու յուղի արտադրությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին:

Մասնագետները կարծում են, որ դժվար թե արմավենու յուղ պարունակող մթերքները, հեռանան շուկայից, այնուամենայնիվ, նրանք կոչ են անում փոխել իրենց վերաբերմունքը  արմավենու յուղի եւ այն պարունակող մթերքների նկատմամբ:

Այսօր արմավենու յուղը շատ հայտնի է իր ցածր գնի եւ սննդային արդյունաբերությունում օգտագործման հարմարության շնորհիվ:

Սակայն առողջության համար այն այնքան էլ անվտանգ չէ. Համարվում է, որ այն բարձրացնում է «վատ խոլեստերինի» մակարդակն արյան մեջ, մեծացնում սրտանոթային եւ շատ այլ հիվանդությունների զարգացման վտանգը:

Արմավենու յուղն, ըստ մասնագետների, կարող է նույնքան վտանգավոր լինել, ինչպես ծխելն ու ալկոհոլ օգտագործելը, իսկ այս արտադրանքն արտադրողները այսօր նույնպիսի քաղաքականություն են վարում, ինչպես ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների արտադրողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է