• Latest news

Հայտնաբերվել է պոռնոյի դիտման անսպասելի «կողմնակի ազդեցություն»

18 փետրվարի, 2019  22:28

Կանայք, զուգընկերները կամ ամուսինները, ովքեր պարբերաբար պոռնո են դիտում, կարող են բախվել մարսողական վարքագծի խախտումների հետ։ Այդպիսի կանայք հաճախ մեղք են զգում շատ ուտելու համար եւ հաճախ չափազանց մտահոգ են սեփական քաշով կամ ճարպային կուտակումներով։

International Journal of Eating Disorders –ում հրատարակված հետազոտության համաձայն, որ կատարել են  Ohio State University-ի գիտնականները, տղամարդիկ, որոնք հաճախ են պոռնո դիտում, ավելի հաճախ են ճնշում գործադրում իրենց զուգընկերուհիների վրա, պահանջելով, որ նրանք նիհարեն, ինչը ավելի է վատացնում կանանց սննդային վարքագծի խախտումը։

Այս հետազոտությունը կարելի է համարել առաջինը՝ այն առումով, որ ոչ թե երիտասարդ աղջիկների, այլ երկարատեւ հարաբերություններ հաստատող հասուն կանանց վրա զուգընկերների ազդեցության մասին է։ Հետազոտությանը մասնակցած կանանց միջինը տարիքը 34 է։

Հետազոտության մասնակից 409 ամերիկուհիներ, որոնք հարաբերությունների մեջ են տղամարդկանց հետ, պատասխանել են այնպիսի հարցերի, որոնք պարզում են սննդային վարքագծի խախտման ախտանշանները։ Նրանց հարցրել են նաեւ իրենց նիհարել ստիպող զանգվածային լրատվամիջոցների, զուգընկերների, ընկերների եւ ընտանիքի անդամների կողմից ճնշումների մասին։ Կանայք նաեւ հայտնել են, թե քանի ժամ է շաբաթական իրենց այժմյան կամ նախկին զուգընկերը պոռնո դիտում։

Այնուհետեւ հետազոտողները վերլուծել են պատասխանները եւ կանանց մոտ սննդային վարքագծի խախտման, զուգընկերոջ կողմից ճնշումների ենթարկվելու եւ հաճախ պոռնո դիտելու միջեւ հստակ կապ հայտնաբերել։ Ընդ որում, նիհարել պահանջելու ճնշումը զուգընկերոջ կողմից ավելի կործանարար ազդեցություն է ունեցել, քան նման ճնշումը այլ մարդկանց կողմից։

Հետազոտողների խոսքերով, այս բոլոր գործոնները հասկանալը կարող է բարելավել սննդային վարքագծի խախտման պրոֆիլակտիկան եւ բուժումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել