• Latest news

«Եթե հայրը տեսնի երեխայի սրտի բաբախը, շատ ավելի դժվար կլինի ստիպել աբորտ անել»

6 հունիսի, 2014  21:21

Ծնողներին պտղի սեռը մինչեւ հղիության 30 շաբաթը չհայտնելու մասին օրենքը Հայաստանում անհրաժեշտ է, սակայն միայն այդ օրենքը բավական չէ՝ երկրում սեռով պայմանավորված աբորտների թիվը նվազեցնելու համար այլ քայլեր էլ են անհրաժեշտ, կարծում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։

Նրա կարծիքով՝ այս օրենքը «կտա «մեսիջ» հասարակությանը, որ սա վատ բան է, սա չի կարելի անել»։ Օրենքը նաեւ կպաշտպանի այն կանանց, ովքեր ստիպված են սեռով պայմանավորված աբորտի գնալ, քանի որ ընտանիքն ու հասարակությունն են պահանջում։ Բայց օրենքից բացի պետք է նաեւ այլ քայլեր ձեռնարկել՝ սելեկտիվ աբորտների դեմ պայքարի շրջանակներում։ Օրինակ, կարիք կլինի մի շարք նոր օրենքներ մշակել՝ սոցիալական, հասարակական աջակցության։

Ինչպես իր հերթին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, հնարավոր է նաեւ նոր նախագիծ՝ ըստ որի հղիության ընդհատումն արվի ոչ թե հենց դիմելու պահին, այլ, օրինակ, մեկ շաբաթ անց։ Այդ ընթացքում բժիշկը ծնողներին ցույց կտա երեխայի նկարը, կբացատրի ամեն ինչ եւ կասի, որ մտածելու համար մեկ շաբաթ կա։ Ծնողները կլսեն երեխայի սրտի բաբախը, կտեսնեն ոտքերն ու ձեռքերը, եւ գուցե դա համոզի նրանց, որ երեխան նույնիսկ 12 շաբաթում արդեն ձեւավորված էակ է, եւ սեռի պատճառով նրան հեռացնելը գուցե այդքան էլ լավ միտք չէ։

Գարիկ Հայրապետյանն իր հերթին նշեց, որ գուցե կարելի է նաեւ օրենքով նախատեսել, որ ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ երկու ծնողների ներկայությունը պարտադիր լինի։ «Եթե տղամարդը աբորտի պահանջատերն է, եթե տեսնի երեխայի սրտի բաբախումը, շատ ավելի դժվար կլինի ստիպել գնալ այդ քայլին», - ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է