• Latest news

Փարթամ հետույք ունենալու ցանկությունը կարող է վերածվել արյան քաղցկեղի

3 մարտի, 2019  17:22

Հետույքը մեծացնելու վիրահատություններն ավելի մեծ տարածում են ստանում, սակայն փորձագետները նախազգուշացնում են՝ իմպլանտները կարող են մահացու վտանգավոր լինել առողջության համար:

Համաձայն Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի վիրաբույժների հայտարարության, միջին տարիքի կնոջ մոտ, որի անունը չի հրապարակվում, ախտորոշվել է անապլաստիկ խոշոր բջջային լիմֆոմա (ALCL): Հետույքը մեծացնելու վիրահատությունն արվել էր դրանից մեկ տարի առաջ, իսկ այդ ընթացքում կնոջ մոտ առաջացել էր թոքերի քաղցկեղ:

Մինչ այդ մասնագետները մատնանշում էին կապը ALCL-ի զարգացման եւ կրծքի իմպլանտներ տեղադրելու միջեւ: Սակայն առաջին անգամ բացահայտվել է, որ քաղցկեղի տվյալ տեսակի պատճառը հետույքի համար նախատեասված իմպլանտներ են:

Ավելի վաղ սննդամթերքի եւ դեղորայքի որակի ստուգման վարչությունը (FDA) հայտնել էր կրծքերի իմպլանտների տեղադրումից հետ ALCL-ի առաջացման 457 դեպքերի մասին, որոնցից 9-ը՝ մահվան ելքով:

Պլաստիկ վիրաբույժերի ամերիկյան հանրության նախագահ Ալան Մաթարասոն  (Alan Matarasso) տրամաբանական է համարել, որ տվյալ հիվանդությունը ախտորոշվել էր նաեւ հետույքային իմպլանտների տեղադրման հետեւանքով: Նրա խոսքերով՝ կրծքի մեծացման դեպքում ALCL-ի առաջացման ռիսկը մեծանում է վիրահատությունից հետո 8 տարվա ընթացքում: Ռիսկային են համարվում բորբոքային գործընթացն ու գենետիկ գործոնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել