• Latest news

Քիչ ծխելը նույնպես վտանգավոր է. հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր ծխողները կարող են ժամանակից շուտ մեռնել՝ անկախ սիգարետների քանակից

7 մարտի, 2019  21:28

Որոշ մարդկանց թվում է, թե եթե քիչ են ծխում, ուրեմն իրենց ոչինչ չի սպառնում։ Իրականում բոլորովին այդպես չէ, ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, որն անցկացրել են Քլիվլենդի գիտնականները։ Նրանք պարզել են, որ քիչ ծխող մարդիկ 72 տոկոսով ավելի են ենթարկվում մահվան վտանգին՝ այն մարդկանց համեմատ, ովքեր ընդհանրապես չեն ծխում։

Հետազոտողները որոշեցին պարզել, թե ինչ խնդիրներ կարող են ունենալ «քիչ»՝ ամիսը 15-50 սիգարետ ծխող մարդիկ։ Նրանց հետազոտությունը ցույց տվեց, որ այս մարդիկ նույնպես իրականում կարող են բախվել իրենց սովորության ծանր հետեւանքներին, որը միայն թվում է, թե անվնաս է. այն մարդկանց համեմատ, ովքեր ընդհանրապես չեն ծխել, «քիչ» ծխողները 72 տոկոսով ավելի են ենթակա եղել մահվան վտանգին։

Գիտնականների խոսքով՝ չկա առողջության համար անվտանգ սիգարետների քանակություն. անգամ օրը մեկ հատիկը լուրջ հարված է առողջությանը։ Ուստի, առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում բացառել սիգարետները, եւ, իհարկե, թույլ չտալ ուրիշներին ծխել ձեր ներկայությամբ, քանի որ ծխախոտի ծուխը նույնպես կործանարար է առողջության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել