• Latest news

Դիաբետիկների համար ծխելուց հրաժարվելու օգուտներն ավելի շատ են, քան գիրանալու վնասները. հետազոտություն

8 մարտի, 2019  11:47

Դիաբետիկներին կարելի է եւ պետք է ծխելուց հրաժարվել, նույնիսկ եթե այդ պատճառով մի փոքր գիրանան, պնդում են Բոստոնի Թ. Չանի անվան հանրային առողջության Հարվարդի դպրոցի գիտնականները:

Վերլուծելով դիաբետով 10 895 տղամարդկանց եւ կանանց մասնակցությամբ 2 հետազոտությունների ժամանակ ստացված տեղեկությունները՝ նրանք պարզել են, որ ցանկացած դեպքում ծխելուց հրաժարվելու օգուտներն ավելի շատ են, քան գիրանալու վնասները:

Շատերը ծխելուց հրաժարվելու դեպքում իսկապես գիրանում են: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս նախորդ հետազոտությունները, ավելի արագ են գիրանում նրանք, ովքեր ծխախոտից հրաժարվելու պահին արդեն իսկ քաշի հետ կապված խնդիրներ ունեին: Գիտնականները պարզել են, որ մարմնի ավելցուկային զանգվածով ծխողների քաշը ծխելուց հրաժարվելուց հետո ավելանում է լրացուցիչ մինչեւ 10 կիլոգրամով: Նման ավելացումը կարող է դիաբետի զարգացմանը նպաստող լուրջ գործոն դառնալ:

Նոր հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են, թե արդյոք ծխելուց հրաժարվելն արդյունքում մարդու համար վտանգավոր կլինի՞, եթե հաշվի առնվեն հնարավոր գիրանալու հետ կապված ռիսկերը: Արդյունքում նրանք հանգել են այն եզրակացության, որ ծխելուց հրաժարվելը սիրտ-անոթային համակարգի համար այնպիսի կազդուրիչ էֆեկտ է ունենում, որ անգամ քաշ հավաքելը չի կարող այն չեզոքացնել:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ եթե դիաբետիկները ծխելուց հրաժարվել են 6 տարուց քիչ ժամանակ առաջ, բայց չեն գիրացել, նրանց շրջանում կաթվածների եւ սրտի նոպաների հավանականությունը 34 տոկոսով ցածր է նրանց համեմատությամբ, ովքեր շարունակում են ծխել: Նրանց շրջանում, ովքեր ծխելուց հրաժարվել են 6 տարուց ավելի ժամանակ առաջ, համանման հավանականությունը նվազում է 25 տոկոսով: Նրանց շրջանում, ովքեր ծխելուց հրաժարվելուց հետո մինչեւ 5 կգ գիրացել են, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականության մեծացում տեղի չի ունեցել: Եվ վերջապես՝ այն դիաբետիկների շրջանում, ովքեր երբեք չեն ծխել, սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը 41 տոկոսով ցածր է:

Այսպիսով, դիաբետով մարդկանց միանշանակ խորհուրդ է տրվում ծխելը թողնել՝ չվախենալով ավելորդ քաշ հավաքելուց: Դե իսկ չգիրանալու համար խորհուրդ է տրվում ճիշտ սնվել եւ սպորտով զբաղվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել