• Latest news

Ոչ ոք չի ասել քաղցկեղի անվճար բուժման մասին. պետությունը իր վրա է վերցնում միայն վիրահատական բուժման վճարը. նախարար

11 մարտի, 2019  13:04

Ոչ ոք չի ասել, որ Հայաստանում քաղցկեղի բուժումն անվճար է լինելու. պետությունն իր վրա է վերցնում միայն վիրահատական բուժման վճարը՝ քաղաքացիներին ազատելով համավճարից: Մարտի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ անցյալում պետությունը վճարում էր վիրահատության արժեքի մոտ 20 տոկոսը,  իսկ մնացած մասը վճարում էր արդեն պացիենտը: Այս տարի ուռուցքային հիվանդությունների բուժման համար պետական բյուջեից լրացուցիչ 700 մլն դրամ է հատկացվել՝ ի լրումն անցյալ տարվա 1.1 մլրդ-ին: Այս գումարից 200 մլն-ն որոշվել էր հատկացնել ճառագայթային  թերապիային, իսկ 500 մլն-ն ուռուցքային հիվանդություններով հիվանդների վիրահատական բուժման վճարման համար՝ վերջիններիս ազատելով համավճարից: Սա նշանակում է, որ եթե առաջ վիրահատության գումարի մոտ 80 տոկոսը պացիենտն էր վճարում, այժմ նրա փոխարեն այդ գումարը պետությունն է վճարելու:

Թեեւ վիրահատական բուժման համար պացիենտներն արդեն ստիպված չեն համավճար կատարել, համավճարը դեռեւս արդիական է քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի եւ բուժման մյուս մեթոդների դեպքում շատ պացիենտների համար, ամեն դեպքում մոտ ապագայում, հետեւաբար դեռեւս քաղցկեղի անվճար բուժման մասին հնարավոր չէ խոսել: Սակայն բացառված չէ, որ ապագայում, երբ առողջապահության ոլորտի ֆինանսավորումը ավելանա, հնարավոր կլինի մտածել համավճարը նաեւ բուժման այլ մեթոդներից հանելու մասին:

Մինչ այդ  200 միլիոնը, որը հատկացվել է գծային արագացուցիչերով ճառագայթային բուժման վճարի համար, տարեկան միայն 200-300 պացիենտներին կբավականացնի, մինչդեռ դրա կարիքն ունեցողների թիվը շատ ավելին է՝ մոտ 5000-6000 մարդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել