• Latest news

Հղի կնոջ ծխելը մեծացնում է երեխայի հանկարծամահության հավանականությունը

12 մարտի, 2019  09:34

Հղի կնոջ կողմից օրական թեկուզ մեկ ծխախոտ ծխելը մեծացնում երեխայի կյանքի առաջին տարում չպարզված պատճառներով մանկական հանկարծամահության հավանականությունը: Այս մասին նշված է Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Սիեթլի Մանկաբուժության ինստիտուտից (ԱՄՆ) Տատյանա Անդերսոնը կարեւորում է ծխելուց մոր հրաժարվելը վաղ մանկական մահացության մակարդակի նվազեցման նպատակով: Անդերսոնը եւ նրա գործընկերները հետազոտության շրջանակում Microsoft-ի արհեստական ինտելեկտի միջոցով վերլուծել են ԱՄՆ ծննդատների տրամադրած տվյալները: Ընդհանուր առմամբ, խոսքը ծննդկանների 20 միլիոնից ավելի հիվանդությունների պատմությունների եւ 2007-2011 թվականներին մանկական հանկարծամահության 19 հազար դեպքերի մասին է:

Պարզվել է, որ ծխելը երեխաների շրջանում հանկարծամահության զարգացման ռիսկի լուրջ գործոն է: Ընդ որում՝ մահվան հավանականությունը 2 անգամ մեծացել է, եթե կինը օրական նույնիսկ մեկ ծխախոտից ավելի չի ծխել: Իսկ եթե խոսքը վերաբերում էր ծխախոտի ամենօրյա տուփին, ապա երեխայի հանկարծամահության հավանականությունը մեծանում էր մինչեւ 295 տոկոս: Հղիանալուն նախորդող ժամանակահատվածում ծխելուց հրաժարվելու դեպքում այդ հավանականությունը մեծանում էր միայն 1,5 անգամ:

Ստացած տվյալների հետ կապված՝ գիտնականները կոչ են անում ուժեղացնել հղի կանանց շրջանում ծխելու դեմ պայքարի միջոցառումները, քանի որ միայն ԱՄՆ-ում ծխախոտից հրաժարվելը թույլ կտար երեխաների շրջանում հանկարծամահության մակարդակը 22 տոկոսով նվազեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել