• Latest news

Ապագան արդեն այստեղ է. գիտնականները թեսթավորում են ողնաշարի բիոսինթետիկ սկավառակները

13 մարտի, 2019  21:33

Գիտնականներն այծերի վրա թեսթավորում են ողնաշարի բիոսինթետիկ սկավառակները, որոնք պատրաստված են կենդանի բջիջներից եւ սինթետիկ նյութերից։

Նման սկավառակներ ստեղծելու համար գիտնականներն օգտագործել են կենսաբանորեն քայքայվող սինթետիկ նյութեր եւ կենդանի բջիջներ։ Այս համադրությունը թույլ է տվել ստանալ մի նյութ, որն առավել նման է մարմնի իսկական հյուսվածքներին։

Արհեստական սկավառակի միջուկը սինթետիկ թանձր հեղուկ է, որը նման է կոլագենի։ Սկավառակի արտաքին հատվածը պատրաստվել է պոլիմերի շերտերից, որն ստացվել է էլեկտրասփինինգի ընթացքում։ Սա պոլիմերային մանրաթելերի ստացման եղանակ է՝ պոլիմերային լուծույթի կամ ձուլվածքի էլեկտրական լիցքավորված շիթի վրա էլեկտրաստատիկ ուժերի ազդեցության արդյունքում։

Սկավառակների հիմքը հագեցած է կոլագեն արտադրող կենդանի բնաբջիջներով, որը պետք է փոխարինի քայքայվող սինթետիկ նյութերին։ Արհեստական սկավառակը սկզբում փափուկ է, բայց մի քանի շաբաթ հետո դառնում է ավելի կոշտ ու ճկուն՝ շնորհիվ կոլագեն արտադրող կենդանի բջիջների։

Այսօրվա դրությամբ արհեստական սկավառակները պատվաստվել են այծերի ողնաշարի պարանոցային շրջանում, իսկ հետագայում նախատեսվում է դրանք տեղադրել մեծ թվով կենդանիների վրա։ Հետազոտությունները, ինչպես ակնկալվում է, կշարունակվեն երկու տարի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է