• Latest news

Ծխելը կարող է բացասաբար անդրադառնալ էրեկցիայի վրա․ փորձագետ

21 մարտի, 2019  22:29

Ծխախոտի հանդեպ սերը կարող է տհաճ անակնկալ մատուցել ծխողներին։ Ինչպես պարզվել է, ծխելը կարող է բացասաբար ազդել էրեկցիայի վրա։ Այս մասին հայտարարել է բժշկության դոկտոր, ուրոլոգ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի տղամարդկային անպտղության հարցերով տնօրեն Մերի Սամփլասկին։

Նրա խոսքերով, ծխելը կարող է տեստոստերոնի արտադրման նվազման պատճառ դառնալ։ Դրա հետ մեկտեղ, ծխախոտի մեջ պարունակվում են տոքսիններ, որոնք բացասաբար են անդրադառնում արյունատար անոթների վրա։

Ծխելու եւ էրեկցիայի միջեւ կապի հայտնաբերմանն ուղղված հետազոտությունները կատարվել են 1998թ․՝ Բոստոնի բժշկական համալսարանի փորձագետների կողմից։ Զննելով 200 տղամարդկանց վերարտադրողական օրգանները՝ մասնագետներն, իրոք, ծխողների մոտ գրգռվածության շրջանում որոշ շեղումներ են հայտնաբերել։ Դա բացատրվում է նրանով, որ ծխելու պատճառով վատանում է դեպի սեռական օրգաններ արյան հոսքը։

Եւս մեկ բացասական գործոն է ճարպակալումը, քանի որ ճարպային հյուսվածքների հաշվին տեստոստերոնը փոխակերպվում է էստրոգենի, ինչը էրեկցիայի հետ կապված խնդիրներ է առաջացնում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել