• Latest news

«Շտապ օգնության» բուժանձնակազմին սոցիալական փաթեթներ կտրամադրվեն

30 մայիսի, 2019  13:14

«Շտապ օգնություն» ՓԲԸ բուժաշխատողներին սոցիալական փաթեթներ կտրամադրվեն: Համապատասխան որոշումը հաստատվեց մայիսի 30-ին Կառավարության նիստում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ շահառուները կդառնան  «Շտապ օգնության» բարձր, միջին եւ փոքր օղակի 560 բուժաշխատողներ, ինչպես նաեւ մարզային արյան փոխներարկման կայանների 50 աշխատակիցներ: «Դրա համար կպահանջի 18 միլիոն դրամ, ինչը նախատեսված է բյուջեով», - տեղեկացրեց նախարարը:

Ըստ Թորոսյանի այդպիսով կվերականգնվի այն անարդարությունը, որը տեղի էր ունեցել մյուս բուժաշխատողներին բժշկական ապահովագրություն տրամադրելու ժամանակ: Նախարարը հիշեցրեց, որ այդ ժամանակ «Շտապ օգնությունը» ներգրավված չէր սոցիալական փաթեթների տրամադրման տվյալ համակարգում:

Հիշեցնենք, որ տարվա սկզբից «Շտապ օգնության» աշխատակցները բազմիցս բարձրացրել են բժշկական ապահովագրության բացակայության հարցը: Հարցը հնչեցվել է վարչապետի, ԱՆ եւ քաղաքապետարանի մակարդակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է