• Latest news

Արմեն Սարգսյանն առողջ ապրելակերպի եւ ծխելուց հրաժարվելու կոչ է արել (վիդեո)

1 հունիսի, 2019  15:11

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ ֆորմալ իրավիճակում քննարկել են առողջ ապրելակերպի եւ ծխելուց հրաժարվելու սկզբունքները։

Արմեն Սարգսյանն ասել է, որ ծխելը չափազանց վտանգավոր է առողջության համար։ «Ամեն տարի Հայաստանում մոտ 1500 քաղաքացի մահանում է քաղցկեղից, որը ծխելու հետեւանքն է։ Ծխելը հանգեցնում է օրգանիզմի ընդհանուր թուլության, իմունիտետի անկման։ Կան նաեւ այլ հիվանդություններ, որոնց վրա ծխելն անուղղակի է ազդում։ Բացի այդ, ծխելը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի հետագա վերականգնման վրա վիրաբուժական միջամտությունից հետո»,- ասել է նա։

«Ծխելը հակահիգիենիկ է։ Ծխողները խնդիրներ ունեն բերանի խոռոչի, ատամների հետ կապված»,- ավելացրել է Սարգսյանը։

Նախագահը մատնանշել է, որ եթե 30-40 տարի առաջ ծխելը համարվում էր սովորական երեւույթ, ապա այսօր երկրագնդի խոշոր քաղաքների հանրային վայրերում ծխելը արգելված է, ընդ որում՝ քաղաքացիների 99 տոկոսն այդ արգելքն ընկալում է հանգիստ՝ հաշվի առնելով այդ քայլի կարեւորությունը։ «Ինձ ուրախացնում է, որ այսօրվա դրությամբ շատերը, հատկապես երիտասարդությունը, ձգտում են առողջ ապրելակերպի։ 21-րդ դարում սպորտով զբաղվելը դառնում է, թվում է, կյանքի նորմ»,- նկատել է նա։

Սարգսյանը կոչ է արել ծխողներին ուժ գտնել եւ հաղթահարել ծխելու հակումը, մտածել մերձավորների առողջության մասին։ Նա նաեւ նշել է, որ առողջ ապրելակերպը ենթադրում է նաեւ առողջ սնունդ եւ ֆիզիկական բեռնվածություն։

Թորոսյանը նկատել է, որ նախագահի նստավայրի տարածքում, Արմեն Սարգսյանի կարգադրությամբ, ծխելն արգելված է։ Նախագահը նշել է, որ նա այդ որոշումն ընդունելիս խոչընդոտներ չի ունեցել։ «Փակ տարածքում ծխել չի կարելի։ Ծխողները պետք է զսպեն իրենց, քանի որ շրջապատողները շնչում են ծխախոտի ծուխը, որն ազդում է նրանց առողջության վրա»,- ընդգծել է նա։

Սարգսյանը խոստովանել է, որ մի քանի անգամ կյանքի ընթացքում փորձել է ծխել։ «Ամեն անգամ դրա համար զղջում էի արդեն հաջորդ օրն իսկ»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll