• Latest news

Էլեկտրոնային ծխախոտները «ծխողի հազ» են առաջացնում ինչպես սովորական ծխախոտները. հետազոտություն

11 հունիսի, 2019  10:59

Էլեկտրոնային ծխախոտները առաջացնում են այպես կոչված «ծխողի հազ» ինչպես սովորական ծխախոտները, պարզել են Կանզասի համալսարանի (University of Kansas Medical Center) Բժշկակական կենտրոնի գիտնականները:

Բոլոր ծխախոտներում, այդ թվում էլեկտրոնային, պարունակվող նիկոտինը, թուլացնում է շնչուղիները եւ թույլ չի տալիս դրանց արդյունավետորեն մաքրվել լորձից: Ավելին՝ այն լորձն ավելի խիտ է դարձնում:

Թոքերի առողջության բանալին հենց լորձից արդյունավետ մաքրվելու մեջ է, պնդում են մասնագետները: Այդ գործառույթի վատթարացումը լուրջ վնաս է պատճառում թոքերին, ինչը հաստատել է մարդկային եւ ոչխարի բջիջների վրա անցկացված հետազոտությունը:

Էլեկտրոնային ծխախոտի գոլորշիները շնչելու գործընթացի ժամանակ օրգանիզմ ավելի շատ նիկոտին է մտնում, քան սովորական ծխախոտ ծխելու ժամանակ: Բացի այդ սովորական ծխախոտների դեպքում նիկոտինը միանգամից արյան մեջ է ներաթափանցում, իսկ էլեկտրոնային դեպքում՝ դրանց մեծ մասը մնում է թոքերում:

Այսպիսով բրոնխները անպաշտխան են դառնում տարբեր ինֆեկցիաների դեմ պայքարում: Իսկ լորձի կուտակումը շատ հիվանդությունների բնորոշ նշան է, այդ թվում ասթմայի, քրոնիկ բրոնխիտի, ԹՔՕՀ-ի, մուկովիսցիդոզզի, եւ գործոն, որը մեծացնում  է հազի առաջացումը, շնչահեղձությունը:

 

Հետաքրքիր է նաեւ, որ երիտասարդությունը հատկապես ենթարկված է լորձի կուտակմանը էլեկտրոնային ծխախոտներ ծխելու եւ դրանից բխող այլ խնդիրների պատճառով:

Աղբյուր՝ The Daily Mail:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել