• Latest news

Ո՞վ է Հայաստան պատվաստանյութեր ներմուծում

20 հունիսի, 2014  11:40

Ո՞վ եւ որտեղի՞ց է պատվաստանյութեր ներմուծում Հայաստան: Բոլորին հուզող այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Ազգային իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:

Պարզվում է` Հայաստանում անհատներն ու մասնավոր կազմակերպությունները պատվաստանյութերի ներմուծմամբ չեն զբաղվում: Մասնավորապես, երեխաների պլանային պատվաստումների համար նախատեսված բոլոր վակցինաները ներմուծվում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից:

«Պատվաստանյութերը տենդերների կամ մրցույթների միջոցով կամ նմանատիպ այլ ճանապարհներով ներմուծելու հնարավորություն չունենք», - տեղեկացրել է Գայանե Սահակյանը` պարզաբանելով, որ վակցինաների ներմուծումը մասնավոր կազմակերպությունների կողմից իր մեջ մի շարք վտանգներ կարող է պարունակել. ի թիվս այլ խնդիրների, անհայտ կլինի, թե ով, որտեղից եւ ինչ ծագման պատվաստանյութ է ներմուծել, եւ, ամենակարեւորը, ինչ պայմաններում են այդ պատվաստանյութը պահվել՝  նախքան պոլիկլինիկաներին եւ հիվանդանոցներին փոխանցվելը:

Գայանե Սահակյանի կարծիքով՝ գործող մեխանիզմը շատ ավելի հուսալի է, եւ այն շրջանցելով մրցույթներ հայտարարելու եւ պատվաստանյութերի ներմուծումը մասնավոր կազմակերպություններին հանձնելու մասին  խոսք անգամ գնալ չի կարող:

«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մեր հուսալի գործընկերն է. երբեք ոչ մի խնդիր չենք ունեցել այդ կառույցի հետ: Պատվաստնյութը միշտ ժամանակին է բերվում , որակի հսկողությունն էլ Դանիայում է իրականացվում, որտեղ եւ գտնվում է նրանց գրասենյակը», - հավաստիացրել է Գայանե Սահակյանը:

Նա նաեւ նշել է, որ նույն հիմնադրամի ջանքերով Հայաստան են բերվում ազգային օրացույցում չընդգրկված՝ ճանապարհորդների համար նախատեսված պատվաստանյութեր, որոնք կարող են այլ երկրներ մեկնող մարդկանց պաշտպանել դեղին տենդից, մենինգոկոկկային վարակից, հեպատիտ Ա-ից եւ այլ նմանատիպ հիվանդություններից:

Ի դեպ, Գայանե Սահակյանի խոսքով՝ հակապնեւմոկոկկային վակցինաները եւս նույն ճանապարհով են Հայաստան ներմուծվելու: Ինչ վերաբերվում է հակապնեւմոկոկկային պատվաստումներին, դրանք, վերջին տվյալներով, այս տարվա սեպտեմբերից են ներդրվելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել