• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր զարկերակներում կալցիումի բարձր մակարդակը

18 հունիսի, 2019  09:42

Միջին տարիքում կորոնար զարկերակներում կալցիումի բարձր մակարդակը կապված է ապագայում ծանր սրտային անբարարության զարգացման մեծ հավանականության հետ: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Circulation: Cardiovascular Imaging ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է երիտասարդ եւ միջին տարիքի 2449 կամավոր: Մասնագետները տոմոգրաֆիական սքանավորման միջոցով գնահատել են այս մարդկանց արյունատար անոթների վիճակը՝ ներառյալ կորոնար զարկերակներում կալցինացված վահանիկների կուտակման մակարդակը: Այդ վահանիկները ոչ միայն կալցիում են պարունակում, այլեւ ճարպ եւ խոլեստերին՝ նպաստելով անոթների նեղացմանը եւ արյան հոսքի նվազմանը:

Գիտնականները վահանիկների կուտակման (САС) ցուցանիշը գնահատել են հետազոտության 15-րդ եւ 25-րդ տարում, երբ մասնակիցների միջին տարիքն արդեն 50-ի է հասել: Ընդ որում՝ մեկ տասնամյակում զրոյական САС-ով կամավորների թիվը 5 տոկոսով նվազել է: Իսկ կալցինացված վահանիկների մակարդակի մեծացումը համահարաբերակցվել է տարիքի, սիստոլիկ զարկերակային ճնշման մեծացման, խոլեստերինի պարունակության, շաքարային դիաբետի առկայության եւ ծխելու հետ:

Գիտնականները նաեւ պարզել են, որ բարձր САС-ի դեպքում դիտվում է ձախ փորոքի հաստացում եւ չափերի մեծացում՝ անկախ այլ գործոններից: Այսպիսի փոփոխությունները հանգեցնում են սրտի ավելի ինտենսիվ աշխատանքին, որպեսզի արյուն ատամղի, եւ մեծանում է կյանքի համար վտանգավոր սրտային անբավարարության հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել