• Latest news

Ի՞նչ սպառնալիք են ներկայացնում ծխող հայրերը դեռ չծնված երեխաների համար

20 հունիսի, 2019  21:26

Ծխող հայրերի երեխաները, որոնք ենթարկվում են ծխախոտի ծխի ազդեցությանը դեռ հղիության ընթացքում, ավելի հաճախ են հիվանդանում բրոնխիալ ասթմայով, քան նրանք, ովքեր զարգացել են ծխախոտի ծխից հեռու։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը ներառում է ԴՆԹ-ում փոփոխությունների ուսումնասիրությունը։ Այն հրապարակվել է Frontiers in Genetics ամսագրում։

Հետազոտությունը հայտնաբերել է առանձնահատուկ փոփոխություններ ԴՆԹ-ում, որոնք պտղի մոտ առաջ են գալիս ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով։ Այդ փոփոխությունների պատճառով մինչեւ 6 տարեկան նրանց մոտ էապես բարձրանում է ասթմայի առաջացման ռիսկը։

Այն մասին, որ ծխախոտի ծխի ազդեցությունը սաղմի վրա բարձրացնում է ասթմայի առաջացման ռիսկը, հայտնի է արդեն բավական վաղուց, բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ միայն հղի կնոջ ծխելը չէ, որ կարող է վնասել երեխային, այլ նաեւ շրջապատի մարդկանց ծխելը։

Թայվանցի գիտնականները հետեւել են 756 փոքրիկի 6 տարվա ընթացքում։ Գրեթե յուրաքանչյուր չորրորդը ենթարկվել է ծխախոտի ծխի ազդեցությանը ներարգանդային զարգացման ժամանակ, քանի որ նրանց հայրերը ծխել են։ Իսկ մայրերի մեջ ընդամենը 3 ծխող է եղել։ Հղիության ընթացքում ծխող հայրերի երեխաների 31 տոկոսը հիվանդացել է ասթմայով մինչեւ 6 տարեկանը՝ չծխող հայրերի երեխաների 23 տոկոսի համեմատ։

Հետազոտության առաջատար մասնագետ, դոկտոր Կունդեր Յանի խոսքով (Թայվանի Ազգային պաշտպանության բժշկական կենտրոն - National Defense Medical Center)՝ ասթման ավելի հաճախ հանդիպում է այն երեխաների մոտ, որոնց հայրերը մոլի ծխողներ են եւ ծխել են օրը ավելի քան 20 սիգարետ։ Մոլի ծխողների երեխաների մոտ 35 տոկոսը հիվանդացել է ասթմայով՝ քիչ ծխող հայրերի երեխաների 25 տոկոսի համեմատ, եւ այն հայրերի երեխաների 23 տոկոսի համեմատ, որոնք առհասարակ չեն ծխել իրենց կանանց հղիության ընթացքում։

Երեխայի մոտ խնդիրների առաջացման ռիսկը նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս երկու ծնողներին թողնել ծխելը մինչեւ երեխայի սաղմնավորվելը, իսկ կնոջը հղիության ընթացքում ամեն կերպ պաշտպանել ծխախոտի ծխի ազդեցությունից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է