• Latest news

Երրորդային ծխելը կարող է ազդել գեների վրա եւ վնասել ռեսպիրատոր համակարգը. հետազոտություն

4 հուլիսի, 2019  21:38

Ծխելու եւ պասիվ ծխելու ռիսկերի մասին գիտեն գրեթե բոլորը, իսկ երրորդային ծխելու մասին՝ քչերը: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ երրորդային ծխելը կարող է ազդել գեների վրա եւ վնասել ռեսպիրատոր համակարգը:

Երրորդային  ծխելը նշանակում է,  որ այն շենքում, որտեղ նախկինում ծխել են, մարդը շնչում է նիկոտին, նիկոտինի մնացորդներ, ծխախոտային խեժ ու քաղցկեղածին նյութեր, որոնք ներծծում են գրեթե բոլոր մակերեսները։ Պարզ ասած՝ խոսքը ծխախոտի ծխի քիմիական մնացորդների մասին է, որոնք նստվածք են տալիս պատերի ու կահույքի վրա։ Ստացվում է, որ եթե ինչ-որ մեկը ծխում է մի տարածքում, ապա այդ տարածքը դեռ երկար ժամանակ վտանգավոր կլինի բոլոր նրանց համար, ովքեր մուտք կգործեն այդ տարածք:

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները 27-49 տարեկան 4 առողջ կանանց քթից քսուք են հավաքել: Նախ կանայք գտնվել են մաքուր օդով տարածքում, ապա 3 ժամվա ընթացքում դարձել են «երրորդային ծխող», այսինքն՝ ենթարկվել են ծխի երրորդային ազդեցությանը:

Ապա գիտնականներն այդ կանանցից անալիզներ են վերցրել, եւ կենսաբանական նյութից ա վերցվել են անալիզներ, եւ դրանցից ռիբոնուկլեինաթթու են վերցրել, որպեսզի վերլուծեն գեների էքսպրեսիայի փոփոխությունները:

Պարզվել է, որ 10 000 գեներից մոտ 382-ը էքսպրեսյիա ավելցուկ են ցուցաբերել, իսկ 7 գեները՝ ոչ բավարար մակարդակ: Եվ դա միայն 3 ժամ այդ տարածքում մնալուց հետո:   

Ինչպես նաեւ, գիտնականները նկատել են, որ փոխվել են թթվային սթրեսի հետ կապված ուղիները, ինչը թեորիապես բարձրացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը: Հետաքրքիր է, որ վնասվածքները կարող են չսահմանափակվել քթի խոռոչով. բացառված չէ, որ նման պրոցեսներ ընթանան նաեւ թոքերում:       

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll